Երբ Ռուզան Խաչատրյանը կանգնեց ամուսնու կողքին, ծափեր հնչեցին /տեսանյութ/
Երեսուն րոպե ուշացումով Ազատության հրապարակում մեկնարկեց ՕՐՕ դաշինքի հրավիրած հանրահավաքը, որը բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի: Հավաքվածները ծափերով ողջունեցին ՕՐՕ դաշինքի առաջնորդներին:
Իր խոսքւմ դաշինքի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը նշեց՝ անցնում է խայտառակ քարոզարշավ, քանի որ ընթացքում իշխանությունները անցան կտրուկ քայլերի և նրանց պատճառով տեղի են ունեցել դանակահարություններ ու բազմաթիվ ճնշման ու սպառնալիքների դեպքեր, ինչպես նաև քաղաքական սպանություն.
«Մեզ համար սպանություն էր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահը, որն, իսկապես շատ դաժան դեպք էր: Մենք չենք մոռանալու նրան, պայքարելու ենք, որպեսզի նրա մահվամն մեղավորները պատժվեն», – նշեց Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս շեշտեց՝ ՕՐՕ դաշինքի երեք առաջնորդներն էլ արժեքավոր անցյալ ունեցող անձինք են և ձեռնբամուխ են լինելու, որպեսզի ՀՀ-ում այլևս չլինեն քաղբանտրակյալներ ու երկրում վերջապես արդարություն հաստատվի:
Հանրահավաքին եկել են համակիրներ Գյումրիից: Մեր թղթակիցը տեղեկացնում է ՝ Ազատության հրապարակում է նաև Սեյրան Օհանյանի կինը: Երբ Ռուզաննա Խաչատրյանը կանգնեց ամուսնու կողքին, ծափեր հնչեցին: