05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կինը 64 տարեկանում առողջ երկվորյակների է լույս աշխարհ բերել /տեսանյութ/

Իսպանական Բուրգոս քաղաքի բնակչուհին 64 տարեկանում երեխա է ունեցել։ Կինը զույգ երեխաների է լույս աշխարհ բերել կեսարյան հատման միջոցով՝ տղայի եւ աղջկա։ Բժիշկներն ասում են, որ կինը եւ նրա փոքրիկները իրենց շատ լավ են զգում։ Նա հղիացել է արհեստական բեղմնավորման միջոցով։ Կինը նաեւ 6 տարեկան դուստր ունի, սակայն երեխային սոցիալական ծառայությունը խլել է մորից, քանի […]

Վահան Շիրխանյանին չեն տեղափոխի

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան  Շիրխանյանին «Երեւան-Կենտրոն»-ից  չեն տեղափոխի այլ ՔԿՀ : Այս մասին հայտնում է Վահան Շիրխանյանի պաշտպանը՝ Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է զինված խմբի գործով:  Նա ինքնուրույն չի կարողանում ներկայանալ դատական նիստերին՝ խնդրելով իրեն տրամադրել պատգարակ: Դատարան նիստերը նրա չներկայանալու պատճառով պարբերաբար հետաձգվում են:

Խոստացեք, որ չեք լքի

Դատելով ցուցակների կազմից, առաջիկայում օրերն ԱԺ-ում տխուր չեն անցնի. եթե մի կարճ հատված հակառակորդ կուսակցության անդամների հետ խնդիր չլինի, միմյանց միջև կա ու կա, ուստի մի հարց՝ խոստանո՞ւմ եք, որ հետագայում խմբակցությունից դուրս չեք գա, նկատի ունեցեք քաղաքակիրթ երկրներում դա, մեղմ ասած, չի փառաբանվում, ֆեյսբուքյան հանրագրում հարց է հնչեցնում արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Ով քանի անձից կազմված ցուցակ է ներկայացրել

Երեկ քաղաքական այն ուժերը, որ պիտի մասնակցեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ԿԸՀ ներկայացրին իրենց փաստաթղթերը: Եվ այսպես, ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ: Դրանք են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, «Ելք» դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և Հայկական վերածնունդ կուսակցությունը: Պարզվում է՝ ՀՀ-ում  1539 քաղաքացի  ցանկանում է […]

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց ԿԽՄԿ կարևոր մարդասիրական առաքելությունը՝ արժևորելով ԿԽՄԿ շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Պիտեր Մաուրերն ընդգծեց ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու տասնամյակներ ի վեր Հայաստանի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է […]

Տարեց ամուսինների բնակարանից կատարված գողությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարեց ամուսինների բնակարանից կատարված գողությունը, 2 անձ ձերբակալվել է: ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ապօրինի մուտք են գործել 1927թ. ծնված […]

««Հանրապետականը» ՀԱԿ-ին մի շատ փոքր տեղ կարող է տալ» (տեսանյութ)

Ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի խոսքով Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում չի լինելու: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր էլ իրենց խմբակցության 7 պատգամավորները միմյանց հետ հակասությունների մեջ են գտնվում. «Հայ ազգային կոնգրեսը չի կարող խորհրդարանում հայտնվել»: Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Մարտիրոսօղլուն, Սյուզիկը և մինչև վերջին բջիջը հակահայ Զեյնաբն ու Սաֆարովը

«Խորհրդային միության գլխավոր կլկլացնող Զեյնաբ Խանլարովան այսօր տեղեկացրել է,որ նա ևս միանում է ադրբեջանցիների, իրենց հայեր ներկայացնողների ստեղծած ինչ-որ խաղաղության հարթակին և ցավ է ապրում,որ հայ և ադրբեջանցի աճող սերունդներն իրար մասին կարծիք են ստեղծում պատերազմի համատեքստում… Զեյնաբ խանումն իսկական թուրք է՝ կեղծավոր և ստոր… Այս կինը, որը նաև Միլլի Մեջլիսի պատգամավոր է, երբեք չի […]

Գերմանիայում է ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Փետրվարի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը` Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի