01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քաղաքապետը էջմիածինցիներին հաշվետվություն է ներկայացրել /ֆոտո/

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այսօր Էջմիածնի քաղաքապետարանում հանդես է եկել հրապարակային բաց հաշվետվությամբ: 2016 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ  383 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 444մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 109,5 տոկոսով։ Բաց, հրապարակային հաշվետվության ժամանակ […]

Երկրաշարժ

Ս.թ. փետրվարի 16-ից մինչև 22-ը ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ: Փետրվարի 16-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Շիրակի մարզի Աշոցք գյուղից 15 կմ դեպի հյուսիս-արևելք: Փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից 15 կմ դեպի հարավ-արևմուտք, գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) […]

Վարչապետը հանձնարարեց

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ Գյումրի քաղաքի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագրին: Այս առնչությամբ վարչապետը հանձնարարեց. «Հաշվի առնելով այդ ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց` հանձնարարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչ 2017 թվականի հունիսի տասը ծրագրով որոշված տարածքի սահմաններում համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ առաջնահերթության […]

Բազմազավակ ընտանիքի փոքրիկը բուժման կարիք ունի, սակայն հարազատները չեն կարող հոգալ ծախսերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անդրանիկ  Խոսրովի Թադևոսյանը ծնվել է 2010 թվականին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Փոքրիկն արդեն կդառնա յոթ տարեկան, սակայն չի քայլում, չի խոսում, մտավորը չի համապատասխանում տարիքին, ունենում է ցնցումներ՝ գիտակցության կորստով: Ներկա հիվանդությունը նկատվել է 1,5-2 տարեկանում: Բժիշկները հետազոտությունների արդյունքում չեն կարողացել ախտորոշել նրա հիվանդության բուն պատճառները, և փոքրիկը համապատասխան բուժում չի ստացել: Ընտանիքը սոցիալապես անապահով […]

«Թքած ունեն ընտրական գործընթացների վրա»

Այսօր լրագրողների հետ  հանդիպմանը  քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց՝ ընտրական օրենսգրքում լեզվական և իրավական բարդություններ կան, ինչի արդյունքում քաղաքացիների համար  որոշ բաներ անհասկանալի են: Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ իշխանություններն արդեն   ընտրակաշառք են բաժանում, ավելին,  խուլիգանական գործողություններ են կատարում: «Որքան էլ պատկան մարմիները, ոստիկանապետը հանձնարարական են տալիս, որպեսզի գործընթացը լինի օրենքի տառին համապատասխան, իշխանությունները ոչինչ չեն […]

Վարչապետը ժամանակ տվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ մի շարք հանձնարարականներ տվեց նախարարներին: Վարչապետը  պահանջեց իրավական անվտանգության ապահովման վերաբերյալ հայեցակարգ մշակել: Հանձնարարականը վերաբերվում էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանին: Վարչապետի խոսքով` 2015 թվականին՝  նոր Սահմանադրության ընդունումից հետո մեծ աշխատանք է կատարվել իրավական անվտանգության ապահովան վերաբերյալ, սակայն կան բացթողումներ: Խնդիրները վերացնելու համար Արդարադատության նախարարը մինչև սույն թվականի […]

Վրաստան այցից ակնկալում է /տեսանյութ/

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կմեկնի Վրաստան: Պատվիրակության կազմում է նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Կառավարության նիստից հետո Վահան Մարտիրոսյանը լրագրողներին հայտնեց , որ այցի ընթացքում կքննարկվի նաև Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը: Ինչ վերաբերում է Լարսի անցակետին այլընտրանք գտնելու վերաբերյալ ռուսական և վրացական կողմերի հայտարարություններին, Վահան Մարտիրոսյանն արձագանքեց. «Դա ավելի շատ […]

«Գաիշնիկին» մեղադրանք առաջադրվեց

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի և մի խումբ անձանց կողմից Երևանի բնակիչ Արման Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ծեծկռտուք հրահրած և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած չորս անձանց, այդ թվում ոստիկան Անդրանիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ 09.08.2016թ.-ին Երևանի Ջրաշեն 1-ին փողոցով կնոջ հետ […]

Օպտիմալացրին

Իրականացված օպտիմալացման ծրագրերի շրջանակներում, կառավարության որոշման համաձայն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գործող մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն։ Կառույցում ներառվել են ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները, նախարարության ընդերքի վարչությունը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի խոսքով, նշված կառույցների միաձուլման անհրաժեշտությունը պայմանավորված […]

Մանկապարտեզ` կոստյում են հագնում, նկարվում են

Տեղեկատվական տեխնոլոգիաների  անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` սոցիալական ցանցերում քաղաքական պայքարը դեռ սկսված չէ. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, որովհետև փաստացի նոր-նոր ձևավորվեցին հիմնական քաղաքական ուժերն, այսինքն` այնքան խառը վիճակ էր, որ ոչ ոք չէր հասկանում` ում հետ ինչ դաշինք պիտի կազմի, այդ պատճառով նապընտրական բաներ չեն կատարվել: Եթե պայքարը լուրջ սրանա, ամեն ինչ առջևում կլինի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի