01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դատախազությունը պարզաբանում է

Անդրադառնալով զանգվածային լրատվության միջոցներում Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության հիման վրա տեղ գտած հրապարակումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը և Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում և միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում: Հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված է էթնիկ […]

Հակառակորդը արկակոծել է Թալիշը

Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական […]

«Իմ ընկեր Նաիրա Զոհրաբյանին ասեք՝ իրենց վրա հարձակվող չի եղել»

Ինչքան ասում եմ բան չգրեմ՝ չի ստացվում: Իմ ընկեր Նաիրա Զոհրաբյանին ասեք իրենց վրա հարձակվող չի եղել, կարծես՝ հակառակը, իրենք են վիրավորանքների տարափ տեղացել հենց առաջին օրվանից: Calm down! Իշխանությունը ԲՀԿ-ի կամ մյուս ոչ իշխանական ուժերի ձեռքում չի, որ իրենցից վերցնենք: Իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքն է ու շատ շուտվանից, ու իրենիցից ենք ստանալու: Այն տպավորությունն է, […]

819,6 հազ.դրամ գումարի վնաս է հասցվել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 20.02-24.02.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 819.6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ      Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 300,0հզ.դրամի […]

Պայմանավորվածություններ՝ բոլոր ուղղություններով

Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Այնուհետև Կարեն Կարապետյանն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները: Կարեն Կարապետյանը եկեղեցու բակում ծաղիկներ […]

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Փետրվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում էին  Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Հենրիկ Յոհաննես Վիլեմ վան դեր Կլաաուն, հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, արտաքին հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության իրականացրած աջակցության […]

ՀՀ ԱՆ ՔԿՎ -ից արձագանքել են Henaran.am-ի հրապարակմանը

Այսօր՝ Henaran.am կայքում տեղադրված «Ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը ծանր վիճակում է.ՔԿՀ-ում հացադուլ է անում» արձագանքել են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: www. հenaran.am կայքում այսօր զետեղված «Ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը ծանր վիճակում է. ՔԿՀ-ում հացադուլ է անում»  վերտառությամբ հրապարակման կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի դատապարտյալ Արմեն Մկրտումյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է […]

«Կան մարդիկ, ովքեր հավատում են հեքիաթներին ու հրաշքներին» /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, «Հայկական վերածնունդ»-ը ընտրությունների նախաշեմին կախարդական խոստումներ է տալիս հանրությանը, խոստումներ, որոնք իրականություն դարձնելու համար պարզ չէ՝ որտեղի՞ց այդքան ֆինանսական միջոցներ և ռեսուրսներ: Անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ողջ աշխարհում կարելի է տեսնել  այդպիսի գործունեություն ծավալող գործիչների: Երբեմն դա արդյունավետ է լինում: Երջանիկ կյանքի ու դրական փոփոխությունների մասին […]

Հայաստանում կարտադրվեն արևային վահանակներ

Հայաստանում շուտով կարտադրվեն առաջին արևային վահանակները։ Այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, արևային վահանակների արտադրությունը Հայաստանում կսկսվի արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում։ Այդ նպատակով առաջին փուլում կիրականացվի շուրջ  315 մլն դրամի  ներդրում, որի շրջանակներում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։ Ընկերությունը մտադիր […]

Մոլորվել է քաղաքացի

Փետրվարի 24-ին, ժամը 14:22-ին ահազանգ  է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր  է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է , որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ. (ՌԴ քաղաքացի):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի