Գործարար աշխարհ եմ նորից վերադառնում. Գարեգին Նուշիկյան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը վերադառնում է գործարար աշխարհ: «Քաղաքականությունից ընդհանրապես չեմ հեռանում, սկզբունքորեն, գործարար աշխարհ եմ նորից վերադառնում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Բայց քաղաքականության մեջ էլի մնալու եմ, ՀՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու եմ, տնտեսական հանձնաժողովի հետ շարունակելու եմ, և հուսով եմ, որ մեծամասնությունը կլինեն նույն իմ գործընկներն, իրենց հետ […]