29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«ԵԼՔ»-ում ամեն ինչ կանեն, բացի մի բանից (տեսանյութ)

«Մենք ունենք հստակ ժամանակացույց, որ բացի այն, որ բոլոր թեկնածուները մարզերում հանդիպումներ են ունենալու բնակչության հետ, կա նաև հստակ ծրագրային ժամանակացույց, որ համապետական թեկնածուների մասնակցությամբ տարբեր վայրերում  փոքր կամ մեծ հավաքներ են լինելու: Ես գոհ եմ քարոզարշավի մեկնարկից ընդհանուր առմամբ, մարտի կեսերից հետո հավանաբար ավելի ակտիվ փուլ կմտնի»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ-ից […]

Պահապան հրեշտակ եւ անդավաճան զինակից

Սիրելի կանա՛յք: Ոստիկանության համակարգի անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք տան ու երեխաների պահապան հրեշտակներ լինելուց զատ, որպես անդավաճան զինակիցներ մեզ հետ հավասար և արժանապատվորեն կրում են ոստիկանի պատվավոր կոչումը, անմնացորդ իրագործում մեր մարդակենտրոն ու մարդասեր առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ բնավ չզիջելով տղամարդկանց: Շնորհավորում ու շնորհակալ […]

Թող տաքություն բերեն.Մովսես Հակոբյան /տեսանյութ/

է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը շնորհավորում եմ հայ կանանց մարտի 8-ը: «Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր աղջիկներին, քույրերին, մայրերին մարտի 8-ի կապակցությամբ: Ցանկանում եմ որ նրանք լինեն միշտ ուրախ, երջանիկ, թող տաքություն բերեն իրենց ընտանիքներին»,-Henaran.am-ի թղթակցին իր բարեմաղթանքը փոխանցեց Մովսես Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դատարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտել են

Սույն թվականի մարտի 2-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է մի խումբ լրագրողների՝ դատական նիստի ամբողջական լուսանկարելու/տեսանկարահանելու իրավունքը, թեև դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել լրագրողների աշխատանքի դեմ: Ավելին, նիստի մասնակցող փաստաբանները միջնորդել են դատարանին վերանայել լրագրողների աշխատանքը […]

Ռազբորկաների մեջ են. Հայկական Ժամանակ

Նախօրեին երեկոյան տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի հերթական ժողովը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել ռուսական պետական քարոզչության կարկառուն ներկա-յացուցիչներ` «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը եւ հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը: Ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերությունները լարվում են, «Գրիբոյեդով» ակումբում կարեւոր միջոցառում է կազմակերպվում, Մոսկվայից կարեւոր հյուրեր են գալիս եւ սկսում են պարզաբանումներ […]

Ովքե՞ր են հանցագործների հովանավորները

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ ընտրություններից առաջ տեղի ունեցող վեճերի ու ծեծի դեպքերի հետ անմիջական կապ ունեցող թեկնածուների անունները պետք է դուրս մղվեն ընտրացուցակներից: Ըստ նրա՝ այդպես արդար կլիներ: Ազատ Արշակյանն ընդգծեց՝  չի ընդունում քաղաքական գործիչների կողմից հնչող այն հայտարարությունները, որոնցում նշվում է՝ նախընտրական շրջանում տեղի ունեցող ծեծի, դանակահարությունների դեպքերը ոչ մի աղերս […]

Նոր նշանակումներ. Հրապարակ

Երեկ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության պետ, Մանվել Եգանյանի փեսա Արմեն Սաֆարյանը նշանակվել է խոշոր հարկատուների հարկային տեսչության պետ: Նախկին պետը’ Գագիկ Խաչատրյանի սանիկ եւ բլոտի զուգընկեր Ռաֆիկ Մաշադյանը, տեղափոխվել է հարկային հսկողության վարչության պետի պաշտոնին: Վարչության պետ Արտակ Ղուկասյանն էլ ազատվել է համակարգից: Արաբկիրի պետ է նշանակվել էրեբունու պետ Սիսակյանը: Խոշոր հարկատուների պետին փոխելով’ ՊԵԿ […]

Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ․ ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը կանանց տոնի առթիվ Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ: Մենք ամեն կերպ խրախուսում ենք կանանց ավելի մեծ […]

Զարուհին էլ. Ժամանակ

«Ժառանգությունից» օրերս հեռացած Ջարուհի Փոստանջյանը որոշել է նոր կուսակցություն հիմնել: Այդ մասին նա կհայտարարի այսօր կայանալիք ասուլիսում: Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի է ունենալու մինչեւ խորհրդարանական ընտրությունները: Կուսակցության անվանումը դեռեւս չի որոշվել, բայց ենթադրելի է, որ այն լինելու է ազգային ժողովրդավարական ուղղության: Զարուհի Փոտանջյանին միացել են բազմաթիվ գաղափարակիցներ եւ «ժառանգության» անդամներ, ովքեր կուսակցության՝ Սեյրան Օհանյանի եւ […]

Կարեւոր բացահայտում. Ժամանակ

Հայաստանի մարզերում աշխուժություն է տիրում, խորհրդարանի ընտրությանը մասնակից կուսակցություններն ու դաշինքները պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո ակտիվորեն այցելում են մարզեր, բոցաշունչ ելույթներ ունենում մարզերի բնակչության, այդ թվում’ սահմանամերձ գյուղերի բնակիչների առջեւ, նրանց տալիս տարբեր հնչեղ խոստումներ: Քաղաքականությունը Հայաստանում հնգամյակը մեկ այդպես այցելում է մարզեր եւ ներկայանում մարզային բնակչությանը, իսկ այդ հնգամյակը մեկ կատարվող այցերի արանքում, այսպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի