28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչու հետ մղվեց բանակցային գործընթացը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները չեն ընթանում, քանի որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան շատ լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին: Այդ մասին այսօր Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար […]

Կուզենայի այդ օրերին տեսնել Իշխան Զաքարյանին, Աբրահամ Մանուկյանին (տեսանյութ)

Նախքան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կվերադառնար ռեալ քաղաքականություն, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նրա հետ հանդիպումներ է ունեցել. «Այդ խոսակցությունների ժամանակ, չեմ թաքցնում, որ եկել ենք ընդհանուր եզրահանգման, որ Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշը շատ բարձր է, ու պետք է այն օգտագործել խորհրդարան տանելու համար մշակույթի ու արվեստի գործիչներին, լավագույն իրավաբաններին, տնտեսագետներին, ովքեր կարող էին որակական […]

Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել․ կա 5 զոհ

Ստամբուլի Բյույուկչեքմեջե արվարձանում այսօր հրշեջ ուղղաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով 5 հոգի է մահացել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռում եղել է յոթ մարդ, որոնցից 4-ը՝ օտարերկրա քաղաքացիներ։ Ուղղաթիռի կործանման պատճառը դեռեւս հայտնի չէ։

Ֆրանսիական ընկերություններին հետաքրքրել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը

Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Ֆրանսիայում անցկացվածմեկշաբաթյա ներդրումային քարոզարշավից վերադարձել է համագործակցության նոր առաջարկներով։ Հանդիպումներ են կայացել նախապես թիրախավորված 23 ընկերությունների,սփյուռքի, մեր երկրում գործող ֆրանսիական կապիտալով ընկերությունների և մի քանի շրջանների ղեկավար անդամների հետ։Ֆրանսիացիգործարարներիններկայացվել է ՀայաստանիմիջոցովԵԱՏՄևԻրանիշուկաներմուտքիհնարավորությունը, ինչը մեր երկրի հետ համագործակցելու հիմնական շարժառիթներից է։«Փարիզում, Մարսելում և Լիոնում գործարարների հետ մեր հանդիպումներն ու նախագծերի շուրջ ակտիվ քննարկումները […]

Էդմոն Մարուքյանը բացահայտում է` ինչու են «ԵԼՔ»-ի հավաքներին մարդիկ քիչ /տեսանյութ/

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում այսօր «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Քարոզարշավի 5-րդ օրը նախորդ նստաշրջանի պատգամավոր, այժմ պատգամավորության թեկնածու Է. Մարուքյանը նախ հանդես եկավ պատգամավարական գործունեության հինգ տարին ամփոփող հաշվետվությամբ՝ նշելով, որ որպես տարածքային թեկնածու՝ ինքը վաղուց է որդեգրել քարոզարշավային այս ստրատեգիան: Թեկնածուն նշեց, որ «Ելք» դաշինքը մտադիր […]

Մարտական ընկերոջ սիրով եմ սիրում Սասունին.Սեյրան Օհանյանը՝ Սասուն Միքայելյանի շտաբում էր

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Հրազդան քաղաքում այցելել է Սասուն Միքայելյանի շտաբ, ով Կոտայքի մարզում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված է պատգամավորի թեկնածու: Սասուն Միքայելյանը տեղում չի եղել , սակայն շտաբի անդամները սիրով ընդունել են նախկին նախարարին: Սեյրան Օհանյանը նշել է, որ  Սասուն Միքայելյանն իր մարտական ընկերն է՝ անկախ քաղաքական իրադարձությունների զարգացումից. «Ես […]

Ձեր տուն քանդողները գյուղապետերն են. Ծառուկյան

ՀՀ բնակչության մեծամասնությունը գտնվում է վարկի տակ. այսօր Ծաղկահովիտում քարոզարշավի ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա խոսեց ժողովրդի վատ վիճակից` նշելով, որ աշխատատեղեր պիտի բացվեն, վարկերը պիտի քիչանան, մարդկանց արտագաղթը պիտի պակասի, թոշակները պիտի բարձրանան: «Այսօր մեր ժողովրդի համար պայման ու հնարավորություն պիտի ստեղծենք աշխատելու: Չլուծվող խնդիր չկա, ավելի վատ պայմաններ են եղել: […]

Իշխանափոխություն է պետք. Օսկանյանը համոզված է

 «Իշխանափոխության դեպքում երկրի ներսում եւ սփյուռքում առկա են ռեսուրսներ՝ երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար»,-այս մասին այսօր Հրազդանում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, իր ելույթում ասել է  դաշինքի ընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանը։ Նա նկատել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի համար օբյեկտիվ պատճառներ չկան, միակ պատճառը իշխանությունների անգործությունն է։ Օսկանյանի խոսքով՝ Հայաստանի ներսում կան  մարդիկ, […]

Վարչապետի «սատանայական» ծիծաղը շոկի է ենթարկել /տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի «սատանայական» ծիծաղի տեսանյութը ապշեցրել է մարդկանց։ Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է մարտի 8-ին լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինի ելույթից հետո վարչապետը սարսափազդու ծիծաղում։ Ընդ որում, ելույթում բանախոսը Մեյին մեղադրել է հանցավոր համագործակցությունների մեջ, ու թե ինչն է առաջացրել վարչապետի ծիծաղը, անհասկանալի է։  

Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է

ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը 2016 թվականին իրականացրել է 96 ստուգում: Արդյունքում ՊԵԿ-ն արձանագրել է 66 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորություն: Արձանագրված գումարի զգալի մասն առաջադրվել է 136 չգրանցված վարձու աշխատողների հայտնաբերման արդյունքում: Լրացուցիչ հարկային պարտավորություններ են արձանագրվել նաև հ սկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի