28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոստիկանությունը տեղեկացնում է

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների […]

Կրթության նախարարությունից տեղեկացնում են

Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանի համար ընդունելության քննությունների ժամանակացույցը: Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ քննությունները տեղի կունենան հետևյալ գրաֆիկով՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ  114 ավագ դպրոցում մարտի 14-ին, ժամը 14:00-ին կկազմակերպվեն «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», մարտի 15-ին, ժամը 14:00-ին՝ «Մաթեմատիկա», «Քիմիա», «Հայ ժողովրդի պատմություն», «Աշխարհագրություն», իսկ […]

«Ի՞նչ անեմ, հելնե՞մ, 10-րդ հարկից ինձ գցե՞մ … » (տեսանյութ)

«Որովհետև իմ ասած քաղաքականությունը, կոնցեպտը, մոդելը ապակենտրոնացում է ենթադրում, իսկ եթե ապակենտրոնացում լինի, լիքը հարուստ մարդ լինի, ո՞նց ենք վերահսկելու: Պատկերացրեք` հիմա ժողովուրդը աղքատ է, մի քանի հարուստներ կաշառում են, ասում են գնացեք, ընտրեք մեզ, իսկ հիմա պատկերացրեք բոլորն էլ հարուստ են, իշխանությունն էլ 3-4 տարին մեկ պիտի փոխվի»,-Henaran.am-ի հարցին, թե ըստ իրեն` ինչու իշխանությունն ականջալուր չի լինում […]

Ազատեք բանակը վատ գեներալներից. ՊՆ-ում թեժ էր /տեսանյութ/

Օրերս «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» կազմակերպության ազատամարտիկները հանդիպեցին Պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Վիգեն Սարգսյանի հետ : Վիգեն Սարգսյանը պատասխանեց ազատամարտիկներին հուզող հարցերին, որոշ դեպքերում լուծումներ առաջարկելով: Վիգեն Սարգսյանը ընդգծեց, որ ինքը չի պատրաստվում ընտրություններից առաջ անիրագործելի խոստումներ տալ: Վովա անունով ազատամարտիկը բարձրացավ ամբիոն և նախարարին ասաց, որ կարևոր բան ունի ասելու: Նա սկզբում […]

Գարնանային արձակուրդ դպրոցներում

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից կսկսվի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր,մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական  հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնականպլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդկտրամադրվի 2016 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ: Առաջինդասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ըներառյալ:

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 70 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Hi Zinvor խաղ Android, iOS համակարգերի համար

Hi Zinvor խաղն իրենից ներկայացնում է «անվերջ վազող» ժանրի խաղ, որի հերոսը հայ զինվորն է: Խաղում անհրաժեշտ է հաղթահարել խոչընդոտները և հավաքել հնարավորինս շատ միավորներ: Խաղն ուղեկցվում է հայկական հայրենասիրական երգերով: Hi Zinvor խաղն անվճար հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS համակարգերի համար: Տեղեկացնում է Armblog.net-ը:

Քաղաքական սկանդալ․ Նիդերլանդները Չավուշօղլուին եւ թուրք այլ նախարարների թույլ չեն տվել երկիր մտնել /տեսանյութ/

Համաշխարհային քաղաքականության մեջ լուրջ սկանդալ է հասունացել։ Նիդերլանդների իշխանությունները թույլ չեն տվել երկիր մտնել թուրք նախարարներին, ովքեր ցանկանում էին ելույթ ունենալ տեղի թուրք համայնքի մոտ՝ Թուրքիայում տեղի ունենալիք հանրաքվեին ընդառաջ։ Նիդերլանդները նախ թւոյլ չեն տվել, որպեսզի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի ինքնաթիռը վայրէջք կատարի, ապա հետ են ուղարկել Ընտանիքի հարցերով նախարարի ինքնաթիռը։ Մանրամասները՝ տեսանյութում    

Խոշոր հրդեհ Արջուտ գյուղում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 12-ին, ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում այրվում է տան տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 29-րդ փողոցի Պ. Պ.-ին պատկանող տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրաադրությանն առաջնագծում և շարունակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված