02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վիգեն Սարգսյանն ու Կարեն Թամազյանը նշանակվեցին.մի տեղ բաց մնաց

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշանակվեցին Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Այս մասին որոշում ընդունվեց այսօր՝ փետրվարի 16-ին Կառավարության նիստում: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց , որ հոգաբարձուների խորհրդի երրորդ անդամի տեղն այս պահին բաց կթողնեն: Հարությունյանի […]

«Կաշիներդ կքերթեմ» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Բաղդասարյանը հիշեց փետրվարի 11-ին՝ «Հայկական վերածնունդ»-ի համագումարի ընթացքում իր կողմից հնչեցրած հորդորը. «կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք»: «Ես խոսել եմ իմ թիմակիցների հետ և ասել եմ ժողովրդական, ընդունելի մի դարձվածք՝ կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք: Դրան հաջորդեց ջերմ ծափահարությունը դահլիճում, քանի որ ես իմ թիմի, իմ զորքի հետ եմ խոսել: Այդ […]

Ինչպիսին է Երևանում ինտենսիվ գարնանային վարարումների առաջացման վտանգը

Բոլոր գիտական նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հզոր ձնածածկույթի առկայությունը դեռ որոշիչ պատճառ չէ ուժեղ արտահայտված գարնանային վարարումների առաջացման համար: Գետերում ջրի ելքերի կտրուկ բարձրացման համար անհրաժեշտ է մի քանի օդերևութաբանական երևույթների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես՝ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը և դրան ուղեկցող տաք անձրևները: ՀՀ տարածքի գետերի սնումը խառն է, ընդ որում՝ տարբեր գետային […]

Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են միշարք փաստաբանների հրապարակային պնդումներն այն մասին, որ քրեակատարողականհիմնարկներում փաստաբանների համար ստեղծվում են խոչընդոտներ: Խոսքը հատկապեսվերաբերում է քրեական գործով պաշտպան հանդիսացող փաստաբանների աշխատանքին իրենցպաշտպանյալների հետ:  Մասնավորապես, ըստ այդ տեղեկությունների՝  քրեակատարողական ծառայողների կողիցստեղծվում են խոչընդոտներ՝ կապված պաշտպանյալների հետ փաստաբաններիառանձնազրույցների, փաստաբաններին անձնական խուզարկության ենթարկելու փորձերի,փաստաբանների մոտ առկա փաստաթղթերը ստուգման ենթարկելու հետ […]

«Հայկական վերածնունդ»-ի ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը /տեսանյութ/

«Հայկական վերածնունդ» կուսակցության համապետական ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը: Այս մասին վերջինս տեղեկացրեց լրագրողների հետ ճեպազրույցում: Ցուցակի երկրորդ հորիզոնականում ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն է, երրորդը խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է,   չորրորդ եւ հինգերորդ տեղերում  պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանն են: Մանրամասները՝ տեսանյութում:

Ադրբեջան. Վերահսկողական տոտալ միջոցառումներ սոցիալական մեդիայում

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռազմական դրության մասին» նոր օրենքի նախագիծը Այն մի շարք փոփոխություններ է նախատեսում. այսուհետև խորհրդարանի կողմից արտակարգ ռեժիմ մտցնելու որոշում նախկին 72 ժամվա փոխարեն պետք է ընդունվի 48 ժամվա ընթացքում, այսինքն՝ ըստ էության, որոշումների կայացման օպերատիվության խնդիր է լուծվում: Ռազմական դրության ժամանակ […]

Սեյրան Օհանյանը հաճոյանում է. Արմեն Ամիրյան

Նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու մասին հայտարարությունը Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համարում է հաճոյանալու քայլ: «Նախընտրական շրջան է և հաճոյանալու համար ամեն բան կարող են բոլորը ասել»,-այսօր՝ փետրվարի 16-ի  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց  Մշակույթի նախարարը:

ՀԱԿ-ի ցուցակը հայտնի է /տեսանյութ/

Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց իրենց համամասնական ցուցակը։ Այն գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա Ստեփան Դեմիրճյանն է, Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Արամ Մանուկյանը։ Վեցերորդ հորիզոնականում Վահագն Խաչատրյանն է։ Ռեյտինգային թեկնածուներից՝ Վլադիմիր Կարապետյանը, Արմեն Մարտիրոսյանը, ով Անտարեսի ղեկավարն է, Նարեկ Սարգսյանը՝ ջութակահար, Արամ Մուսինյանը, Արամ Մանուկյանը, Զոյա Թադեւոսյանը։ https://www.youtube.com/watch?v=pPvQziMi6JQ&feature=youtu.be Մանրամասները` […]

Ավտովթար Կապան-Գորիս ավտոճանապարհին․ Իրանի քաղաքացիներ են տուժել

Փետրվարի 15-ին, ժամը 20.27-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Չայզամ» լճի հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 34-րդ կմ-ին «Hyundai Sahta fe» մակնիշի 66D38010 պետհամարանիշով (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1972 թ. ծնված Յ. […]

Հաճելի և պարտավորեցնող է. Արմեն Ամիրյանը պատրաստ է/տեսանյութ/

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Հանրապետական» կուսակցության նախընտրական ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցնելը հաճելի և պարտավորեցնող է համարում: Այս մասին նա ասաց այսօր՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում: Ամիրյանը ընդգծեց, որ  քարոզչությունն իրականացնելու է օրենքով սահմանաված կարգով: Հարցին, թե արձակուրդ գնալու է, նա պատասխանեց.«Օրենքով սահմանված կարգով, ինպես, որ օրենքն է թելադրում»: Ինչ վերաբերում է հետագա իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի