12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ադրբեջանը կարող է կանգնել ու հայտարարել` Հայաստանում գրասենյակ է փակել»

5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի համար մտահոգիչ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը: «Այսօր Ադրբեջանը կարող է կանգնել ու բոլորին հայտարարել, որ Հայաստանում գրասենյակ է կարողացել փակել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս հույս չունի, թե գրանսենյակը կարող է չփակվել, իսկ ծրագրերն էլ, ըստ նրա, կիրագործվեն, բայց ոչ այն ֆորմատով, որ արվում էին նախկինում: «Մեր բոլորի խնդիրներին ու շատ հարցերին մեծ օժանդակություն էր ցուցաբերվում գրասենյակի միջոցով, հիմա այն ծրագրերը, որոնք իրենք իրականացնում էին, հետընթաց կունենան»,-նկատեց Թևան Պողոսյանը:

«Ստացվում է, որ Ադրբեջանը ոչ միայն սահմանից է կրակում մեզ վրա, այլև միջազգային հարթակներում էլ է դա անում: ԵԱՀԿ-ի ծրագրերի միջոցով ներքին զարգացման մի շարք խնդիրների լուծում էր տրվում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի համաձայնությանն, ապա Թևան Պողոսյանն ընդգծեց. «Երկիրը վետո է դնում, ամբողջական բյուջեի վրա էլ է վետո դրվում, սա նշանակում է, որ ԵԱՀԿ-ն բյուջե չէր ունենա, և եթե Հայաստանն էլ վետո դներ, անհասկանալի իրավիճակ կստեղծվեր, իսկ Հայաստանը մնացածի խնդրանքին է ընդառաջ գնացել, որպեսզի ԵԱՀԿ-ն կարողանա իր գործունեությունը ծավալել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ