13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրապարակի մեջտեղում խորոված են արել /տեսանյութ/

Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի համաձայն՝ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացած  հարսանիքի մասնակիցները՝ փեսայի ընկերները խորոված են պատրաստել Հանրապետության հրապարակի հենց մեջտեղում: Մանրամասները՝ տեսանյութում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հարգելի քաղաքացիներ, վարորդական իրավունքի վկայականների, Ճանապարհային ոստիկանության կողմից տրվող այլ փաստաթղթերի կամ առավել հաճախ հանդիպող՝ տրանսպորտային միջոցների համարանիշների կորստյան դեպքում՝ գտնողներին խնդրում ենք մոտենալ առաջին իսկ պատահած Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության կարգախմբին և հանձնել՝ թողնելով նաև Ձեր հեռախոսի համարը՝ արդյունքների մասին Ձեզ իրազեկելու համար:

Փոքրիկ Հովհաննեսին վիրահատելու համար 3000 դոլար է անհրաժեշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հովհաննես Համբարձումյանն ութ տարեկան է, ծնվել է Երևանում: Ունի մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդություն, խելացի և կամակերպված փոքրիկ է: Լիարժեք տրամաբանում է և գիտե ինչ է իրեն պետք , որ լիովին ապաքինվի: Ունի հենաշարժողական համակարգի խնդիր, և որպեսզի վերականգնողական բուժումն արդյունք տա, անհրաժեշտ վիրահատության համար պակասում է 3000 դոլար: Ովքեր կցանկանան օգնել փոքրիկին, նրա մոր՝ […]

Ասում ես «Աստված միշտ ինձ հետ է», բայց անօրեն ես

Անհնար է Աստծուն ճանաչել եթե դու չես պահում նրա պատվիրանները: Շատերն ասում են` «Աստված միշտ ինձ հետ է», բայց ապրում են անօրեն կյանքով: Դու Քրիստոսին ճանաչում ես միայն այն ժամանակ երբ պահում ես նրա պատվիրանները: «Ով ասում է, թե՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մեջ ճշմարտություն չկա» (Ա. Հովհ. […]

«Իրանի ընտրությունների արդյունքները մեզ համար բարենպաստ են»

«Իրանի ընտրությունների արդյունքները  մեզ համար բարենպաստ են. Ռոհանին կրկին ընտրվեց: Ֆրանսիացիներն ասում են՝ ընտրվեց մեկը,  ով պատրաստ է խոսել աշխարհի հետ: Բայց այստեղ հարց է առաջանում. մյուս կողմը կցանկանա՞ հարբերվել Իրանի հետ: Սաուդյան Արաբիան հակված է առճակատման: Ինչ որ հիմա կատարվում է, հաշվարկված քաղաքականություն է: Մեծ պետությունները խաղադրույքները  դնում են մեծամասնության վրա, իսկ սուննիզմը մեծամասնություն […]

«Փոխզիջում կարող է լինել, զիջում՝ ոչ»

«ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը այս անգամ եղավ հասցեական: Հստակ ասվում էր՝ ով է մեղավոր այս  իրավճակի համար: Հիմա հասկանանք՝ ինչո՞ւ դա եղավ հենց հիմա:25 տարվա մեջ նման հայտարարություն չէր եղել: Պետք է ասել՝  նեղանալու  կատեգորիան կա ոչ միայն մարդկային հարաբերություններում, այլև քաղաքականության մեջ: Աշխարհը, այսպես ասած, նեղացավ Ադրբեջանից՝ ԵԱՀԿ գրասենյակը փակելու համար: Իսկ ԵԱՀԿ հայտարարությունը սրա […]

«Սա զավեշտալի բան է, ծնողներին, ժողովրդին այդ մեդալը պետք չէ» (տեսանյութ)

Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանի խոսքով՝ տեխնիկայի կիրառում միշտ էլ կա ու եղել է ադրբեջանական կողմից: «Էականն այն է, որ Ադրբեջանը նորից սկսել է անցած տարիների նման զարգացումներ ստեղծել շփման գծում: Նախորդ տարվա ապրիլին էլ նախորդեցին նման երևույթները, և արդեն պարզ երևում էր, որ թեժ զարգացումները հեռու չեն, ու վերջին ամիսներին էլ դա ակնառու […]

« Հանքարդյունաբերությունը խժռում է բնական էկոհամակարգը»

«Մենք ունենք ունիկալ կենսաբազմազանություն, որը մեր գենետիկական ամենամեծ հարստությունն է, և որը մենք լավ չենք հասկանում: Ինչքան դրսից  փարձագետներ են  են գալիս ու ուսումնասիրություններ անում: Նրանք ուղղակի ապշած գնում եմ Հայաստանից »,-այսօր՝ մայիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ  նախագահ Կարինե Դանիելյանը: «Հայաստանում մի քառակուսի կիլոմետրի վրա շուրջ 100 […]

Թուրքիան ու Ռուսաստանը կմերձենա՞ն /տեսանյութ/

«Թրամփի ու  Պուտինի առաջիկա հանդիպումը  լավ բան չի խոստանում: Հավանական է, որ այդ երկուսը հայտնվեն բարիկադի տարբեր կողմերում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ  Արման Նավասարդյանը: Վերջինս շեշտեց՝ դեպքերը շատ սրընթաց են զարգանում:  «Իսկ Էրդողանի այցելությունը ԱՄՆ,  իրենց սպասածի պես չընթացավ: Քրդական շարժման հետ կապված էլ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի