14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Փոխզիջում կարող է լինել, զիջում՝ ոչ»

«ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը այս անգամ եղավ հասցեական: Հստակ ասվում էր՝ ով է մեղավոր այս  իրավճակի համար: Հիմա հասկանանք՝ ինչո՞ւ դա եղավ հենց հիմա:25 տարվա մեջ նման հայտարարություն չէր եղել: Պետք է ասել՝  նեղանալու  կատեգորիան կա ոչ միայն մարդկային հարաբերություններում, այլև քաղաքականության մեջ: Աշխարհը, այսպես ասած, նեղացավ Ադրբեջանից՝ ԵԱՀԿ գրասենյակը փակելու համար: Իսկ ԵԱՀԿ հայտարարությունը սրա հետ կապված էր», -այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արման Նավասարդյանը:

Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանը ոչ խելամիտ քաղաքականություն է վարում: Իսկ որ ՌԴ-ն էլ գնաց այս քայլին, ուզում է Ադրբեջանին  ցույց տալ՝ կարմիր գծի սահմաններ կան:

«ՌԴ-ն էլ այս վիճակի համար իրեն պիտի մեղավոր զգա: Հիշենք՝ որքան զենք մատակարարեց ՌԴ-ն Ադրբեջանին: Մենք այսօրվա դրությամբ էլ կարող ենք ասել՝ զոհ ունենք, բայց, այդուհանդերձ,  չեմ կարծում՝ առաջիկայում խոշոր  ռազմական բախումներ կլինեն: Հղում անելով նախագահին՝ պիտի կրկնեմ՝ փոխզիջում կարող է լինել, իսկ զիջում՝ ոչ: Հողեր հանձնելը ինքնասպանության նման կլինի ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի համար»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ