Հեծանվավազք՝ նվիրված առանց ծխախոտի համաշխարհային օրվան
Երևանի Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց հեծանվավազք՝ նվիրված 2017թ. Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառման կազմակերպիչն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էր։ Այն նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից: Լուսանկարը` panorama.am-ի





































