27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ապրիլյան պատերազմից եկավ… Հովոն այլևս մեզ հետ չէ

Հովհաննես Առաքելյանը, բոլորիս համար` մեր Հովոն այլևս ֆիզիկապես մեր կողքին չէ: Ապրիլյան պատերազմի մասնակից էր: Ուժեղ, բարի, կամեցող...: Պատրաստ էր կյանքը տալ հայրենիքին, պատրաստ էր զոհաբերվել հանուն ընկերոջ, մարդու: Ամեն առավոտ Հադրութից մեզ Ջաբրաիլ էր տանում: Մեքենայի մեջ միացնում էր հայրենասիրական երգերի սկավառակը ու մենք հպարտ էինք գնում` դեպի հաղթանակ : Դիտարկվող կետերում այնպես էր վարում մեքենան, որ թվում էր, ուր որ է մասերի կբաժանվի:

«Քուրս, հո գլուխդ շատ չցավե՞ց: Նայի՛ր, դեռ թուրքի գերեզմաններ կան մեր հողում, իսկ իրանք ի՞նչ արեցին: Էնքան արյուն տեսանք…ես էլ դաժանացա »,-ասում էր: 
Հովհաննես Առաքելյանը ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա շտաբի  ղեկավարն էր: Նա չտեսավ, ցավոք,  զավակների մեծանալը: 
Դիտարկվող կետեր բարձրանալիս մեքենայով շուռ էին եկել: Մեքենան դարձել էր մետաղյա ջարդոն, բայց ինքը, մեր գործընկեր Ալիսա Գևորգյանը փրկվել էին:
Ամիսներ անց ինձ ուղարկեց վերանորոգված «տանկի» նկարը…
Քեզ բացակա չեմ դնի,  երբեք,  Հով ջան….
Համոզված եմ, որ քեզ սպանեց ապրիլը, թեկուզ մեկ տարի անց, հանկարծամահ լինում են հոգում ցավ կրողները:

Լուսին Ղազարյան

19106010_1954187224813665_5338842255626002544_n

19095499_1954187794813608_2930019212667425190_o

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ