27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սա ինչ է․․․ոնց որ տուրիստ լինեմ, մարդ էլ տուրիստի նման գա ու գնա. փոխգնդապետ

«Պատիվ ունեցա ճանապարհ գնալ մի մարդու հետ, ով իր կյանքի 18 տարիներն անցկացրել է զինվորական ծառայություն իրականացնելով։ Առիթ ու հնարավորություն ունեցա զրուցել այն մարդու  հետ, ով մասնակիցն է եղել ապրիլյան թեժ գործողություններին՝անառիկ պահելով պաշտպանական իր դիրքը, բայց ով համեստորեն լռում էր այդ մասին։ Վերջերս նպատակային այցով գտնվում էինք Մարտակերտի զորամասում։ <<Քաղցրավենիք Զինվորին>> ակցիայի ողջ ճանապարհային […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը շարունակվեց մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի […]

Բնակարաններ ՊՆ-ից

Դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարության համակարգի 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրով շահառուներին բնակարանների գնման վկայագրեր հանձնելու արարողությունը։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փաստել է, որ զոհված զինծառայողների և զինհաշմանդամների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ «Պետությունը մեծ […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Դիլիջանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աշտարակի, Արտաշավանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի ճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում բուք է և խիտ մառախուղ, տեսանելիությունը՝ […]

Աստծո հրաշքը Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու շուրջ՝ 300 մետր շառավղով մի գունդ բացվեց. արցախյան վկայություններ

1997 թվականին պիտի Խաչը տեղադրվեր Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու գագաթին: Այս սրբազան արարողակարգին, որ սկսվելու էր ժամը 11ին, ներկա էր լինելու նախագահ պարոն Քոչարյանը, բարձրաստիճան հյուրեր, Հայաստանից ժամանած լրագրողներ, ուխտավորներ: Բայց ահա նախորդ երեկոյան թանձր մի մառախուղ իջավ: Առավոտյան ժամը 10ն էր, սակայն շրջապատում ոչինչ չէր երեւում: Եվ Առաջնորդը եւ ներկաներից այլք էլ աղոթում էին իրենց […]

Տրանսպորտային շաբաթ

Նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2017» ամենամյա միջոցառմանը:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ–2017» ամենամյա միջոցառմանը։ «Տրանսպորտային շաբաթ–2017»-ը ներառում է տրանսպորտի բնագավառի առավել նշանակալի միջոցառումների համալիր, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարներ, արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների, բանկերի, […]

««Բոզերի» երկիր եք սարքել…».Միայնակ Գայլին միացավ Ապարանցի Պավլիկը/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործի դատաքննությունը այսօր բավականին թեժ ընթացք ունեցավ: Արդեն հայտնել ենք, որ դատավորը սանկցիա էր կիրառել Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) վրա, վերջինիս հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց իր պաշտպանյալին վերադարձնել դահլիճ, որ […]

Ողբերգական ավտովթար Տավուշում

 Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:  Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Պարզ լճի խաչմերուկում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 994 համարանիշի և Ford Transit մակնիշի 239 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևորը տեղում մահացել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի