27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գարդասիլն անվտանգ է. չբերություն չի առաջացնում (տեսանյութ)

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանի ներկայացմամբ՝  գարդասիլով պատվաստելու առաջին դեպքը եղել է 2006 թ-ին, իսկ նախքան այդ էլ մոտ տասը տարի ուսումնասիրություններ են եղել: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: Նա նշեց, որ գարդասիլն անվտանգ է, քանի որ դրա պարագայում պատվաստանյութի բաղադրության մեջ օգտագործվում […]

Կոռուպցիան պետական բյուջեի թալանն է. Հրանուշ Խառատյանը՝ փոխնախարարին

«Հատուկ քննչկական ծառայությունում քննարկման ժամանակ ՀՀ նախագահը նկատեց, որ կոռուցիան ամենաքայքայիչ երևույթներից մեկն է, որը ազդում է Ազգային անվտանգության համակարգի վրա-»,-այսօր՝դեկտեմբերի 8-ին «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նա նկատեց, որ կան ոլորտներ, որտեղ դեռ կոռուպցիա կա, սակայն կա նաև դրական փորձ: Քրմոյանը հավաստեց, որ իրավական համակարգում կոռուպցիան վերացնելու […]

Սրանք այնպիսի բաներ են, որ երբ չես հասնում, դեպրեսիայի մեջ ես ընկնում

Մի թողեք, որ աշխարհիկ մտածողությունը լցնի ձեր հիշողությունը: Դա ի վերջո ջլատելու է ձեր ուժերը, որովհետև աշխարհիկ մտածողություն նշանակում է վազք կրքերի ու ցանկությունների ետևից: Սրանք էլ այնպիսի բաներ են, որ երբ չես հասնում դեպրեսիայի մեջ ես ընկնում (ինչու մեկն ունի ես չունեմ), իսկ երբ ուզածդ ձեռք ես բերում՝ շուտ ձանձրանում ես: «Հոգին է կենդանարար» […]

«Նվնվոցները պիտի դադարեցնենք…»

«Նոր հնարավորություններ են ընթեռնվում, դռներ են բացվում, բայց դռներից մենք պետք է կարողանանք ներս մտնել, օգտվել դրանից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության փաստաթղթի մասին։ Ըստ նրա՝ այս հարցը չի բխում միայն ընդդիմությունից կամ իշխանությունից, այլ ամեն մեկից: «Պետք […]

Գոտին ինքն է հանել. Ժողովուրդ

Դեկտեմբերի 6-ին Աժ-ում «Ելք» խմ­բակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայ­տարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրա­կությանը՝ Աժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են. «Տաջիկստանի Հանրապետության նա­խագահի հրավերով Աժ-ից պատվիրա­կություն էր գնացել…: Հետ գալուց… ան­ցումային կետում հասկանում եմ’ ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքնե­րին, բայց լինելով ԵԱՏԱ անդամ՛ ան­ցումային […]

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ դատապարտել են Թրամփի որոշումը

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ համատեղ հայտարարություն են ստորագրել`  կապված այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչել է որպես  Իսրայելի մայրաքաղաք: Ըստ թուրքական  «Dosyahaber»  լրատվական կայքի՝ հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), երկրի  գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական » (CHP-ԺՀԿ), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) և  «Ազգայնական շարժում » (ԱՇԿ-MHP) կուսակցությունները: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք […]

«Որտե՞ղ եք, պարոն Ամիրյան…»

Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: «Դոլման գրանցվել է, որպես ադրբեջանական բաղադրատոմս: Ես հայագետի ընտանիքում եմ ծնվել ու մեծացել և չեմ կարող թույլ տալ, որ մեր արժեքները մաս-մաս գողանան մեզանից: Մենք թույլ ենք տալիս, որ մեր մշակույթը սեփականացնեն: […]

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը: Քննարկվել են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի օրինակով Վանաձորի հետ կապված նմանատիպ ֆոնդի հիմնման հնարավորություններն ու հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծված աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնել համապատասխան […]

Պատերազմի վտանգը ապրիլից հետո. Ժամանակ

Հայաստանի և Ադրբեջանի ար­տաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ, և թե արդյո՞ք հանդիպումը արդարաց­րեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Միևնույն ժա­մանակ, հանդիպումից հետո արձա­նագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար անարդյունավետ և դրա­նով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից: Հայաստանի հանրային, քաղաքա­կան շրջանակներում գործնականում տեղի չի ունենում կարևորագույն մի հանգամանքի՝ […]

Մի շարք վայրերում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 08-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ղարիբջանյան 1, 2 և Բաշինջաղյան 187, 189 շենքերը, 10։30-16։30 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 2, 4, Գայի փ. 8, 10 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Լվովյան փ. 1, 3, 3/1, 5 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի