04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

2008-ի տնտեսական ճգնաժամի պատճառով 2 միլիարդատեր ինքնասպան եղավ (տեսանյութ)

Հոգեբան Իրինա Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ խորը ցավակցություններ  հայտնում վերջերս մայր ու 9-ամյա դստեր ինքնասպանության պատճառով նրանցից զրկված հարազատներին: Հոգեբանն ասաց, որ պատճառների մասին չգիտի, քանի որ չի ճանաչել, սակայն նշեց, որ լրատվամիջոցներո վարկած էր շրջանառվում, որ նրանք նախքան ինքնասպանություն գործելը եղել են սրճարանում, հետո հանգիստ դուրս են եկել, և չի բացառվում, որ […]

Հայոց ցեղասպանության հարցով Անկարան դժգոհություն է հայտնել Հոլանդիան ներկայացնող դիվանագետին

Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Հոլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեստստրատեն, որպեսզի իր դժգոհությունը հայտնի  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանում քննարկման դրվելիք 2 օրինագծերի կապակցությամբ: Ըստ թուրքական «Marmaragazetesi» թերթի կայքի՝ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ այդ օրինագծերը, որոնք քննարկման են դրվելու խորհրդարանում՝ առաջիկա շաբաթների ընթացքում, պատրաստվել են Հոլանդիայի հայամետ քաղաքական […]

«Ալիևը կարող է հիվանդ լինել կամ էլ խելագար»

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ Ալիևը կարող է հիվանդ լինել կամ էլ խելագար, բայց Ադրբեջանի նախագահն է և ուզենք, չուզենք պետք է բանակցենք: Բայց, այստեղ հարց է առաջանում, ի վերջո, իսկ ինչի՞ մասին է պետք բանակցել Երևանը իր պատմական հողերը համարող Ալիևի հետ, Իսագույլյանը նշեց, թե […]

Սիրեք, անտարբեր մի եղեք. ինչպես խոչընդոտել ինքնասպանությունը (տեսանյութ)

Ինքնասպանների թիվն աշխարհում մոտենում է մեկ միլիոնի, ընդ որում ինքնասպան են լինում և զարգացած երկրներում, և թերի զարգացած, և շատ հետամնաց երկրներում , ուղղակի պատճառներն են տարբեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նկատեց, որ բարեկեցիկ երկրներում հոգեբանական պատճառներն են դրդում մարդկանց ինքնասպանության, միջին մակարդակի երկրներում տնտեսական զարգացումն ու տնտեսական […]

Մահացել է

Այսօր առավոտյան մահացել է ճանաչված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը: «Թող հոգիդ խաղաղությամբ հանգչի, դու ծնված էիր մեծ արվեստի ու գեղեցկության համար, հրաշալի մարդ ։ Նա միշտ կմնա մեր սրտերում»,-գրել է օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը: Մարիետա Բադալյանը միջազգային մրցույթների դափնեկիր էր,  համաշխարհային հիթերի, ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումների հեղինակ:     

Գագիկ Սուրենյանը շտապում է տեղեկացնել

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը գրում է. «Կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն, փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով»։        

Գեղասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը կանադացիներն են՝ համաշխարհային ռեկորդով /ֆոտոշարք/

Փհենչհանում ընթացող օլիմպիական մրցումների 10-րդ օրը մեկնարկեց գեղասահքի պարային զույգերի կարճ ծրագրով։ Արդյունքում լավագույն արդյունքը ցույց տվեցին կանադացի Տեսսա Վիրչու եւ Սկոտ Մոյր զույգը։ Նրանք հավաքեցին 83,67 միավոր, ինչով համաշխարհային նոր ռեկորդ սահմանեցին։ Երկրորդ տեղում են ֆրանսիացիներ Գաբրիելլա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը՝ 81,93 միավորով, երրորդը ամերիկացիներ Մեդիսոն Հաբբելն ու Զաքարի Դոնոհյուն են՝ 77,75 միավորով։ Նշենք, որ […]

Հոգեւոր Նժդեհը

«Զոհաբերի՛ր… Զոհաբերի՛ր անվերջ՝ առանց մնացորդի։ Սովորի՛ր և սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ… և դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ Աստված… ԱՅԴՊԵՍ Է ՊԱՏԳԱՄՈՒՄ ԻՄ ՄԱՐԳԱՐԵՆ ԻՐ ՀՐԵՂԵՆ ԽՈՍՔԸ… (ՆԺԴԵՀ. «Դաշնակցության պանթեոնը» շարքից)։ Բնականաբար` ամենօրյա Խաչելության նման կյանք ապրելու մասին է խոսքը, որ շեփորում է հոգևոր Նժդեհը: ԵՎ արդ, Նժդեհն ինքն է ասում, […]

Գեորգի Կուտոյանը Սերգեյ Նարիշկինի հետ քննարկել է

ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության եւ անդրազգային հանցավորության այլ դրսեւորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:

Պատերազմը անխուսափելի է. Բոնդո

«Ես դեռ 5 տարի առաջ եմ կանխատեսել, որ 2018 թվականին պատերազմը կվերսկսվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո): Մկրտչյանի խոսքով՝ պատերազմի լուծումները կախված են երկրի ղեկավարներից, սակայն ժամանակը ցույց է տվել, որ բանակցությունները անիմաստ են: «Մենք հոգեպես պատրաստենք՝ հանուն երկրի կռվելուն ու երկիրը պահելուն: Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի