07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բարձրաստիճան ոստիկանը խոշտանգե՞լ է 19 ամյա տղային .մանրամասներ/տեսանյութ/

Տավուշի մարզի  Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ի շահառու Ժ. Ս.-ին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ գործով դատաքննությունը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամբաստանյալի պաշտպանը դատարան էր բերել ամբաստանյալի կոշիկները` փորձաքննության ենթարկելու համար:  Տուժողի պաշտպանը առարկել […]

Քրիստոս չծնվեց որպես թագավոր`պալատում

Քրիստոս չծնվեց որպես թագավոր`պալատում, կամ իշխան, որպեսզի դու վախով ենթարկվես Նրա օրենքներին, այլ ծնվեց որպես աղքատ` մսուրում, որպեսզի դու սիրով ընդունես Իր աստվածային պատգամը` մարդու փրկության մասին, ճշմարտությունը, կյանքը և դեպի Իրեն տանող ճանապարհը:  Արթնացիր մարդ, քանի դեռ ժամանակ ունես և մի գոռա ազատություն,  քանի դեռ դու գերի ես քո պարզ ցանկություններին:

Ինչպես հայազգի երիտասարդը շահեց 100 միլիոն ու ծախսեց այն 2 տարում

Ռուսաստանցի գործարար Ալբերտ Բեգրակյանը նախկին միլիոնատեր է։ Մի քանի տարի առաջ ճակատագիրը նրանց բացառիկ շանս տվեց։ Ալբերտը դեռեւս 1986 թվականից վիճակախաղով է տարված, սակայն բախտը նրան ժպտաց 2009-ին։ Ինչպես հայտնում է Կոմսոմոլսկայա պրավդա-ն, տան հարեւանությամբ գտնվող կրպակից գնած վիճակախաղով նա 100 միլիոն ռուբլի շահեց։ Սակայն ընդամենը երկու տարում նա ծախսեց ողջ գումարը, պարտքերի տակ հայտնվեց, […]

Բոլոր փորձերը՝ Կարեն Կարապետյանին անջատել ՀՀԿ-ից, նպատակին չեն հասնելու. Շարմազանով

«Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը շատ արդյունավետ է աշխատել, առնվազն այս վերջին մեկ տարվա ընթացքում, ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ, որը արդյունք է Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅԴ միասնական կոալիցիոն կառավարության»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը լավ է աշխատում, ապա ինչու […]

Կեղծ օրակարգ է. Շարմազանովը՝ Փաշինյանին

«Մենք առհասարակ «Ելքի» քաղաքական օրակարգով չենք հետաքրքրվում, «Ելքն» առանձին քաղաքական միավոր է, և իրենք կորոշեն ինչպես վարվել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե որտեղ կցանկանար իշխանությունը տեսնել ընդդիմադիր դաշինքին՝ փողոցում, թե խորհրդարանում աշխատելիս: Հիշեցնենք, որ «Ելքը» հայտարարել էր, որ թույլ չեն տալու, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, […]

Տարածքները իրենք պիտի վերադարձնեն, մենք տարածքներ չունենք վերադարձնելու. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Բաքվում Թուրքիայի վարչապետի հայտարարությունները, թե Խոջալուի դեպքերը հայերի կողմից իրականացված ցեղասպանություն էին, լկտի սուտ են ու անհեթեթություն: «Չկա աշխարհում մի միջազգային կառույց, որ ընդունել է մի փաստաթուղթ, որ Հայաստանին մեղադրում են ցեղասպանության մեջ: Սա հերթական սուտն է, իրենք իրենց գյուղում հավաքվել են ու սուտ են ասում: Ավելին, Խոջաուլի մասին բազմիցս […]

Պացիենտից նույնականացման քարտ չի պահանջվում

2017թ. մայիսի 1-ից պետական պատվերի շրջանակում և 2017թ. հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակում բժշկական հաստատություններում սպասարկված քաղաքացիների վերաբերյալ գրանցումներն էլեկտրոնային առողջապահական համակարգում իրականացվել և շարունակվում են իրականացվել առանց պացիենտի նույնականացման քարտի պահանջի: Բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար պացիենտից նույնականացման քարտ ներկայացնել չի պահանջվում։  

Առանց մասնակցության չի լինում մրցակցություն ու ժողովրդավարություն. Շարմազանով

16 համայնքներում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ, ՏԻՄ ընտրություններին106 թեկնածուներից 55 թեկնածուներ ընտրվել են ՀՀԿ-ից, որը նշանակում է 51.9 տոկոս: 14 համայնքի ղեկավարի ընտրություններից 10-ում էլ ՀՀԿ-ականներն են հաղթել: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձանագրելով, որ մարտի 11-ի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուները կրում են բնակչության վստահությունը, իսկ շատ կուսակցություններ […]

Տեսահոլովակի պրեմիերա.Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան` «Happy Birthday»

Գրիգոր Դանիելյանը և Հռիփսիմե Ելինյանն իրենց կրտսեր որդու` Ռոբերտոյի 1-ամյակի կապակցությամբ ներկայացրել են իրենց նոր` «Happy Birthday» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգի երաժշտությունը գրել է Գոռ Հակոբյանը, խոսքերը` Գրիգոր Դանիելյանը, տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված