Ամեն ինչ միգրենի մասին
Գիտնականները վաղուց են ապացուցել, որ միգրենը կարող է ուղեղի կաթվածի պատճառ դառնալ։ Սակայն նրանք այժմ պարզել են նաեւ, որ միգրենը կարող է սրտանոթային հիվանդություններ առաջացնել։
Իսկ ինչ է իրենից ներկայացնում այս հիվանդությունը։
Միգրենը գլխացավի տեսակ է, որը բնութագրվում է գլխի մի կեսի հատվածում ուժեղ ցավով ու սրտխառնոցով, այն կարող է տեւել 1-3 օր։
Միգրենով տառապում են մեծ մասամբ կանայք։ Այն սկսվում է սեռահասունացման տարիքում եւ հատկապես ուժգնանում է 35-45 տարեկանում։
Միգրենի նոպաները մարդկանց հիմնականում ուղեկցում են ողջ կյանքի ընթացքում։
Միգրենի նշաններն են՝
Ուժեղ կամ բութ գլխացավ
Սրտխառնոց, փսխում
Միակողմանի ցավ
Ֆիզիկական ակտիվության թուլացում
Ցավը տեւում է մի քանի ժամից մինչեւ 3 օր
Նոպաները կրկնվում են տարին մեկ անգամից մինչեւ շաբաթը մեկ անգամ: