08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շիրակացու անվան ճեմարանի սաները 500 գիրք նվիրեցին սահմանային գյուղին/տեսանյութ/

Անանիա  Շիրակացու անվան ճեմարանի 992 խմբի սաներ Նանե Վարդանյանը, Անահիտ Վարսանյանը եւ Դավիթ Մովսիսյանը ամիսներ առաջ որոշեցին ծրագրել ազգանվեր մի գործ, որը ավարտին հասցրին երեկ` մարտի 25-ին: 15 ամյա պատանիները շուրջ 500 գիրք նվիրեցին Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան համայնքին: Նրանց  ոգևորությունը մեծ էր, սակայն անկարագրելի էր այն պահը երբ երևանաբնակ պատանիները հանդիպեցին սահմանապահ գյուղի փոքրիկներին: Արածի իրական գնահատականը չորաթանցի փոքրիկների […]

5 հոգանոց ընտանիքը մահացել է Կեմերովոյի առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով

Կեմերովոյում ողբերգական հրդեհի հետեւանքով զոհերի թիվն արդեն հասել է 63-ի։ Հիշեցնենք, որ տեղի  «Зимняя вишня» առեւտրի հետեւանքով խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով կան զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ։ Զոհերի ինքնությունը դեռ ամբողջովին պարզ չէ։ Սակայն 5 հոգանոց մի ընտանիքի բոլոր անդամների դիերը ճանաչել են։ Հրդեհի արդյունքում 5 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները մահացել են՝ հայրը, […]

«Յուրաքանչյուր տնտեսվարող պետք է գիտակցի, որ հստակ պարտավորություններ ունի համայնքի նկատմամբ».քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն, անդրադառնալով մայրաքաղաքի զբոսայգիների և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պատշաճ խնամքի ու պահպանման հարցերին, աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության, շինարարության և բարեկարգման վարչություններին, ինչպես նաև «Սանիթեք» ընկերությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է վարձակալների հետ համագործակցված բարեկարգել ու պատշաճ տեսքի բերել Սարյանի  պուրակի տարածքը, Կոնսերվատորիայի հարակից այգին, […]

«Մանուշակ» մանկապարտեզում երեխայի պատանդառության գործն ուղարկվել է դատարան

ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին պատանդառության և մանկապարտեզի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն  մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա տեղակայված <Մանուշակ> մանկապարտեզի վարչական […]

Կալանավորին ատամների անվճար պրոթեզավորում են կատարել. ՄԻՊ

Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում իրականացնելու հարցում: Դիմումատուի տեղեկացմամբ՝ ատամների մեծ մասի բացակայության պատճառով առաջացել են առողջական խնդիրներ: Դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում կազմակերպելու ուղղությամբ: Պաշտպանի աշխատակազմում […]

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց։ Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ հեռախոսազրույցի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։ Էրդողանը դժգոհությունն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը դատապարտող հայտարարությունների կապակցությամբ՝ դրանք անվանելով «անհիմն հայտարարություններ»։ […]

Սերժ Ազատովիչը սպորտում ու քաղաքականության մեջ զարմանալի հետաքրքիր շախմատիստ է. Զատուլին

«Իրականում դա շատ տարիներ առաջ է եղել, այն ժամանակ, երբ Հայաստան շախմատի հերթական տիտղոսն էր նվաճել: Եվ ես շատ լավ գիտեմ, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն երկրի նախագահն է, այլև գլխավորում է շախմատի ֆեդերացիան: Ես իրեն մաղթեցի, որ ժամանակից ժամանակ հանգստանա շախմատից», – այսօր ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով […]

«Երկիր ծիրանին» Տարոն Մարգարյանի դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանը, Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոննա Աղեկյանը եւ Մարինա Խաչատրյանը այսօր՝ մարտի 26-ին, բողոք են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետի: «Երկիր ծիրանի»-ից  հայտնում են, որ նրանք պահանջում են պարտավորեցնել Տարոն Մարգարյանին կատարել հայցվող գործողությունները, այն է՝ կազմել արձանագրություն Երեւանի ավագանու անդամներ՝ Մնացական Պարակշիեւի ու […]

Հանձինս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի լավ բարեկամ.Ցվետա Կարայանչեւա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում, մարտի 25-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւայի հետ: Խոսելով երկու ժողովուրդների վաղեմի բարեկամության, մշակութային բազմաթիվ առնչությունների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ առկա են նպաստավոր բոլոր հիմքերը հայ-բուլղարական հարաբերությունների առավել զարգացման համար: Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն […]

Ճտերն աշնանն են հաշվում, իմաստ չկա դրանք ավելի շուտ հաշվել. Զատուլին

ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը վստահեցնում է՝ Եվրասիական տնտեսական միությունը ողջ թափով դեռևս չի գործել: «Ճտերն աշնանն են հաշվում, իմաստ չկա դրանք ավելի շուտ հաշվել»,-այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նա ասաց, որ Ռուսաստանը բավական հեշտ է վերաբերվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի