«Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը վաստակել է ամենաբարձր մակարդակի նվագախումբ կոչվելու իրավունքը». Տիգրան Հախնազարյան
Եզրագծին է մոտենում Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնային երկու շաբաթների ընթացքում գրեթե չի լքում բեմը։ Ամեն օր նվագախումբը ներկայացրել է նոր ծրագրեր, հանդես է եկել հայտնի արտիստների հետ։ Ապրիլի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացավ դիրիժոր Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ։ Նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգային ծրագրում ներառված էին Պյոտր […]





































