25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ երաշխիքներ է տալիս Փաշինյանը

Հայաստանում սոցիալական վիճակն ահավոր է, արտագաղթը շարունակում է: Այս մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:  Ըստ նրա՝ այստեղ առաձնակի տեղ ունեն հանրապետությունում իրականացվող հարկային ու մաքսային տեռորը և արդարադատության անմատչելիության մթնոլորտը: Նա հարցրեց, թե ինչ երաշխիքներ է տալիս Փաշինյանը, որ այս խնդիրները կլուծվեն, խոստումներ պետք չէ տալ, քանի որ շատերն են դա արել:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ իր համար առաջնայինը արդար Հայաստանն է, իսկ երաշխիքները պետք  է ստեղծվեն ընթացս: «Մենք այսօր պատկերացնում ենք մարդկանց հիասթափության ու հուսահատության դեմ»,-նշեց նա՝ հավելելով, որ այս ամենը հենց սրա դեմ պայքարի համար: «Մենք ունենք ամենակարևոր երաշխիքը, երաշխիքը հրապարակում կանգնած ժողովուրդն է, աջ, ձախ չի լինելու, ժողովուրդն է իշխանության տերը»,-նկատեց նա:

Հարկային համակարգի հետ կապված վարչապետի թեկնածուն խոստացավ, որ ամեն ինչ թափանցիկ է լինելու, հարկային տեռոր չի լինելու, այնպես չի լինելու, որ մարդը տեսնի, որ հարկ է վճարել, ու այն տեղ չի հասել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ