10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լավ են արել, օրենքը թույլ է տալիս

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ խոշոր բիզնեսի տրոհումը եւ ԱՁ֊-ների միջոցով գործունեություն ծավալելն ապօրինի չէ։ Այս մասին Հրանտ Բագրատյանը հայտարարել է «Կենտրոն» Հ/Ը «Ուրվագիծ» հաղորդման եթերից ՝ անդրադարնալով սուպերմարկետների խնդրին։ «Լավ են արել, օրենքը ասում է, որ ԱՁ-ն շրջանառության հարկ է վճարում, ես իմ բանջարեղենի բաժինը կարողանում եմ դարձնել ԱՁ։ Էդ հետազոտությունը […]

Իշխանությունը մեծ գայթակղություն է

Միանգամայն անընդունելի է, երբ նոր իշխանություններին բացթողումներն ու սխալները մատնանշելիս ոմանք հակադարձում են այսպես. «Իսկ որ Սերժի ժամանակ այսպես էին անում՛»: Հայաստանում իշխանութունը փոխվել է (իհարկե, ոչ ամբողջությամբ): Ըստ այդմ, պետք է փոխվեն հասարակական ընկալումները, պետք է փոխվի պաշտոնյաների վարքագիծը: Հայաստանում ապարատի դիկտատուրան պետք է վերջանա, ծառաայողական մեքենաներ Հայաստանում կարող են ունենալ 10 մարդ, ոչ […]

Պատերազմը մոտ է Ստեփանակերտին

Հունիսի 1-ը բավական ուշագրավ զարգացումներով աչքի ընկավ Ստեփանակերտում: Արցախում քաղաքացիների և Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որը կարճ ժամանակում մեծ հնչեղություն ստացավ:  Ըստ լուրերի՝ վիճաբանությունը սկզբում առաջացել է ԱԱԾ հատուկջոկատային Մհեր Մուսայելյանի, Դավիթ Հարությունյանի, Ալբերտ Ավետիսյանի միջև: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկվել Մհեր Մուսայելյանը: Այս մասին տեղեկացել են Մուսայելյանի եղբայրները […]

Բողոքի ցույցերը չեն ազդել Արցախում տիրող մթնոլորտի վրա

«Ստեփանակերտում ամեն ինչ հանգիստ է, ես հիմա Արցախում եմ եւ հասարակական կյանքում որեւէ փոփոխություն չեմ նկատել: Այն, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտի տարբեր հատվածներում, որեւէ էական ազդեցություն չունի այն ընդհանուր մթնոլորտի վրա, որը  տիրում է Արցախի Հանրապետությունում այս պահին, որը տիրում էր մեկ ամիս առաջ, մեկ տարի առաջ»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին, ասաց […]

Մահացել է

78 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Նեւեդոմսկին: Այս  մասին հայտնում է  թատրոնի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը:  Մահվան պատճառն առայժմ չի նշվում: Նեւեդոմսկին նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում եւ հեռուստաշոուներում:  51 տարվա դերասանական գործունեության ընթացքում  ակտիվորեն նկարահանվել  է կինոյում՝ մարմնավորելով 100 դեր: Մասնավորապես, նա խաղացել է «Գնչու», «Բաց գիրք» եւ «Բուդուլայի վերադարձը» սերիալներում, […]

Ե՞րբ աղոթել և որքա՞ն ժամանակ

Ե՞րբ աղոթել և որքա՞ն ժամանակ հատկացնել դրան։ Սուրբ Պողոս առաքյալն ասում է․ «Անդադար աղոթեցե՛ք» (Ա․Թես․5:17): Սուրբ Գրիգոր Աստվածաբանը գրում է․ «Աստծո մասին հարկավոր է հիշել առավել հաճախ, քան շնչում ենք»։  Ըստ էության, քրիստոնյայի ամբողջ կյանքը պետք է ողողված լինի աղոթքով։ Շատ վշտեր, դժբախտություններ և անհաջողություններ պատահում են հատկապես այն պատճառով, որ մարդիկ մոռանում են Աստծուն։ […]

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չէին կարող հետևանք չունենալ Արցախի վրա. Արթուր Եղիազարյան

«Չի կարելի ասել, որ Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղորդված էին այստեղից, քանի որ, ամբողջ գործընթացին հետևելով, երևում էր, որ տեղային բնույթի շարժում էր, որն ուղղակի կրում էր այստեղի փոփոխությունների շունչը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը: Եղիազարյանի կարծիքով Արցախում տեղի ունեցածը ծագել էր, կարելի է ասել, կենցաղային […]

Մի քիչ դաժան վիճակ է. պատահական մարդկանց բերելը տնտեսության վրա է ազդում

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը կառավարության ծրագրի գյուղատնտեսությանը վերաբերող հատվածը բարի ցանկությունների  շարքից է համարում: Henaran.am -ի հետ զրույցում, Հրաչ Բերբերյանն ասաց, որ փաստաթղթում նշված են ցանկություններ, բայց չկան դրանք իրագործելու մեխանիզմները: Հրաչ Բերբերյանի կարծիքով, կառավարության ծրագրիրն ընդհանրապես, հակիրճ է, իսկ Հայաստանի տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտին քիչ տեղ է հատկացված: «Շատ համառոտ է ներկայացված, […]

Ոստիկանության ղեկավար պաշտոնատար անձինք իրենց աշխատակիցների աշխատավարձերից և պարգևավճարներից ապօրինի գումարներ են յուրացրել. քրեական գործն ընդունվել է վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ոստիկանության բաժնում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Այսպես, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության […]

Սպիտակ մաշկը ավելի խոցելի է. մասնագետ

«Օզոնի ընդհանուր պարունակության  չափումներըբ կատարվում են Ամբերդ օթերևութաբանական կայանում: Չափումների արդյունքներում մենք ստանում ենք ինդեքսներ, որոնք տրվում են ամեն օր կանխատեսումների ձևով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հելիոերկրաֆիզիկայի և մթնոլորտի վերին շերտի ուսումնասիրության բաժնի պետ Աննա Ծառուկյանը: Նրա խոսքով՝ Բնապահպանության նախարարությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի