20 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոփոխությունների մեծ ռիսկերը

Հայաստանի ու  Արցախի համար փոփոխությունների ու անցումային այս շրջանում  երկրի առջեւ ծառացած սպառնալիքներն առավել  ցայտուն են դառնում: Ռազմական փորձագետ,  «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը  կարծում է այս փուլում հատկապես Հայաստանի նոր իշխանություններն ու ժողովուդը  պետք է զգոն լինեն:

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներին,  Հայկ Նախապետյանն ասաց.   

«Ճապոնական ասացվածք կա, եթե մարդը մյուսին ուզում է իսկապես վատ բան ցանկանալ,  ցանկանում է, որ նա ապրի  փոփոխությունների շրջանում:  Հիմա Հայաստանի համար անցումային շրջան է,  որտեղ իհարկե,  կան նաեւ  հնարավորություններ, բայց մեզ նման երկրի համար,  որը պատերազմական վիճակում է,  կան նաեւ մեծ սպառնալիքներ եւ  հարց է՝ արդյո՞ք մեր պետական ինաստիտուտները պատրաստ են դրանց դիմակայել»:

Հայկ Նահապետյանի կարծիքով Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերները գնալով ավելի են մեծանում : «Արցախի  գործընթացները, այս փուլում կարծես կասեցվեցին,  բայց դա չի նշանակում,  որ  հնարավոր ցնցումները բացառված են», -ասաց նա:  Փորձագետը  լուրջ վտանգ է համարում մեր  արժեհամակարգին ուղղված սպառնալիքները:  

Անդրադառնալով նորսատեղծ կառավարությանը,  Հայկ Նահապետյանն ասաց, գնահատականներ հնչեցնելիս պետք է  հասկանալ, արդյոք մարդիկ, որոնք ստանձնում են այս կամ այն պաշտոնը, ունակ են կատարել այն լիազորություններն ու պարտականությունները, որոնք իրենց վերապահված են  օրենքով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ