24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այսպես պետություն չեն կառուցում»

Միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը դրական է գնահատում այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է Սահմանադրության որոշ կետերի փոփոխության անհրաժեշտության մասին. «Կիսանախագահական համակարգին պետք է վերադառնանք, որտեղ նախագահը պետք է լինի ժողովրդի մեծամասնության ներկայացուցիչ: Իսկ կառավարությունն իր հերթին պետք է մենեջմենթով ու տնտեսական հարցերով զբաղվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Գալով քաղաքական իրավիճակին՝ նա նշեց. «Լավ, հեղափոխություն եղավ, իշխանափոխություն եղավ, բայց հիմա կարևորը ժողովուրդն է, լավ, ի՞նչ պիտի սա տա ժողովրդին: Սա է կարևոր»: Այս պարագայում, Հովհաննես Իգիթյանի կարծիքով, «կառավարությունը պետք է թափանցիկ աշխատի, հանրությունը պետք է ունենա վերահսկողության մեխանիզմներ, ներդրումների համար պետք է դաշտն ավելի թափանցիկ լինի։ Բայց, կրկնում եմ, ամեն ինչը սկսվում է ազատ ընտրություններից։ Այն զեկույցներում, որ մենք ստանում էինք ԵՄ-ից, նշվում էր, որ Հայաստանում օգտագործվում է ընտրակաշառք, գործում է ադմինիստրատիվ ռեսուրս, եւ հասարակությունը չէր ընդունում, որ ընտրություններն արտահայտում են ժողովրդի կամքը»։

Ըստ նրա՝ այս պարագայում ԵՄ գործընկերները ևս դրական վերաբերմունք կունենան: 

Ո՞վ է լինելու ընդդիմություն , ՀՀԿ-ում Իգիթյանի խոսքով՝ պայքարում են ուեցվածքի պահպանության համար ընդամենը, և դա ընդդիմություն լինել չէ: «Բայց իսկապես ուժեղ ընդդիմություն ևս անհրաժեշտ է: Հենց այդ պատճառով էլ նշեց՝ պետք է վերանայել խորհրդարանական համակարգը: Այսպես պետություն չեն կառուցում, երբ ՀՀԿ-ն էլի մեծամասնություն ունի, կարող է հրամայել իրենից հեռացածներին էլ քվեարկել այնպես, ինչպես կցանկանա: Իսկ Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է իր հանդեպ եղած սպասելիքներով, նա պիտի իրագործի: Այսինքն՝ առաջին փուլում շատ կարևոր է, որ նոր ընտրություններ լինեն, և իմ ասած համակարգը փոխվի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ