Չխաբվեք, Աստված չի ծաղրվում /տեսանյութ/
«Անդրադարձ եղել է Լավրով-Մնացականյան հանդիպմանը, համանախագահները Երեւանում խոսել են նախագահի հետ, այս համատեքստում պետք է դիտարկել: Նոր բան չկա եւ այս ձեւաչափերով անդրադարձ եղել է»,-Henaran.am –ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ՝անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադարձ չի […]
Ժամը 18:00-ից Էջմիածնում մեկնարկել է բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների բողոքի ակցիայի ետևում կանգնած է Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո մականունով, սակայն վերջինս հերքել է այդ լուրը: Քաղաքացիների հիմնական բողոքը ապրելու համար բավարար պայմաններ չլինելն է. «Հող ունեմ, ամեն ինչ ունեմ չեմ կարողանում […]
Ի տարբերություն Հայաստանի, որտեղ եղել է քաղաքական ճգնաժամ, Արցախում քաղաքական ճգնաժամ չի եղել եւ չկա: Արցախի ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով, Henaran.am –ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Դավիթ Բաբայանը երկրի ներքաղաքական զարգացումները մի քանի հարթության մեջ է դիտարկում եւ նշում՝ տեղի ունեցածը ցույց տվեց, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է: «Եվ հունիսի […]
Հունիսի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարել էր խուզարկություններ, հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում երկու անձ՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ու «Երևան» հիմնադրամի տնօրենը, ձերբակալվել է: Երկու քաղաքացիների ձերբակալման մասին լուրը հաստատել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը. «Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր […]
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ հայկական կողմը առաջին հերթին պետք է զբաղվի Նախիջևանի հարցով: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ քաղաքագետի՝ Նախիջևանի հարցը լուծման երկու տարբերակ ունի: «Առաջին լուծումը ռազմական է: Մեր երկիրը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի: Երկրորդը՝ Նախիջևանի իրավական թղթածրարի հստակեցնելը և միջազգային հարթակներում ներկայացնելն է»,-ասաց նա: Վերջինս […]
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 22 քրեական գործ: Դրանցից 16 գործ վերաբերում է դպրոցների, 4 գործ՝ մանկապարտեզի տնօրեններին, 2 գործ՝ ԲՈՒՀ-ի […]
Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացվել արտերկրներ մեկնելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած և խարդախության զոհ դարձած անձանց կողմից: Ստացված տեղեկատվության համաձայն` վերոհիշյալ անձինք դիմել են արտերկրներում, մասնավորապես՝ Կանադայում, սովորելու կամ աշխատելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար, ինչի կապակցությամբ նրանցից գումարներ են պահանջել մի շարք վարչական բնույթի […]
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն: Չոր անյուղ պանրի փոշուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում առկա են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) ցուցանիշներով: Ծառայությունը կասեցրել է «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ-ի արտադրական […]
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Արցախ այցելություն նախատեսված չէ: Henaran.am –ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան: «Համանախագահների այցը տարածաշրջանային չէ , նրանք այցելել են ոչ թե տարածաշրջան, այլ Հայաստանի մայրաքաղաք Երեւան, որպեսզի ծանոթանան Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նրանք չեն այցելի ոչ Ստեփանակերտ, ոչ Բաքու: Սա ընդունված պրակտիկա է, երբ իշխանությունները փոխվում են, […]






























