25 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կինը խանութից գնված խնձորի մեջ ասեղ է հայտնաբերել

Ավստրալիայում կինը խանութում ձեռք բերված խնձորի մեջ կարի ասեղ է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է ABC News-ը: Միջադեպը տեղի է ունեցել Սիդնեյի Նոր Հարավային Ուելս նահանգում: Մի կին խանութից գնել է վեց խնձորով փաթեթ և խնձորները կտրելիս ասեղ է հայտնաբերել: Կինը պատրաստվել է խնձոր դնել իր դստեր պայուսակում, որպեսզի նա ճաշի ընթացքում ուտի: Ավստրալիայում սա […]

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

Սեպտեմբերի 24-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ի թիվս մի շարք հարցերի ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ […]

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները որակում է ժողովրդի բացարձակ հաղթանակը: Այս մասին Նյու Յորքից ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց նա: Վարչապետը միաժամանակ նշեց, որ քվեների ամփոփման ժամանակ անհանգիստ է եղել: «Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե վայրէջքից հետո ինչ զգացողություններ եմ ունեցել, երբ իմացել եմ, որ «Իմ քայլը» դաշինքը ստացել է […]

Արա Բաբլոյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին:  ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանի ուղերձում, մասնավորապես ասված է. «Սիրելի երեւանցիներ, թեեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին […]

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում է նշանակվել Հայկակ Արշամյանը: Այս մասին հայտնել է  Հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը: Նշենք, որ Հայկակ Արշամյանը որպես ծրագրերի համակարգող է աշխատել Երեւանի մամուլի ակումբում, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում։ Նա աշխատել է նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունում, իսկ 2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական:

Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է […]

Հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ. Ցինկեր

Ես համաձայն չեմ նրա հետ, որ Երևանի ավագանու ընտրությունը գլխավոր փորձն էր խորհրդարանական ընտրություններից առաջ:  Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց  Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր, Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը, ով դիտորդական առաքելություն է անցկացրել ընտրություններին: «Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ էլ […]

Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել, որ քաղաքապետի ընտրություններն իր անձնական հաղթանակը դառնան. «Կոմերսանտ»-ի արձագանքը

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Վլադիմիր Սոլովյովը վերլուծական հոդվածով անդրադարձել է սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրություններին՝ ենթադրելով, թե ինչ հետընտրական գործընթացներ կզարգանան երկրում: Հեղինակը նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի քաղաքապետի ընտրությունն իրականում դառնա իր նկատմամբ վստահություն հայտնելու հանրաքվե ու ճնշման միջոց այն ընդդիմախոսների համար, որոնց պատրաստվում է ստիպել […]

Լավ կլինի հնարավորինս արագ գնալ խորհրդարանական ընտրությունների. Ալեքսանդր Իսկանդարյան

Երևանի ավագանու ընտրությունների ելքից տրամաբանորեն բխում են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այժմ լավ կլիներ հնարավորինս արագ գնալ խորհրդարանական ընտրությունների, և դրա հավանակնությունը շատ մեծ է: Այս խորհրդարանը պահել մինչև 2022 թ. հեշտ չի լինի, ինչպես նաև հեշտ չի լինի մինչև այդ ժամկետը պահպանել նման մեծ ժողովրդականություն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի