ՀԱՊԿ-ում Փաշինյանը խաղը սկսել է կոպիտ սխալով. Հայոց աշխարհ
Բազմիցս ենք անդրադարձել նորաթուխ իշխանավորների այն անհաշվենկատ քայլերին, որոնց հետեւանքով ծնունդ առավ Հայաստանին ժամանակից շուտ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու գաղափարը եւ մտավ սկզբում ռուսական, ապա բելառուսական ու ղազախական դիվանագիտության օրակարգ։ Հատուկ ենք ընդգծում «սկզբում՝ ռուսական» բառակապակցությունը, քանի որ ներկայումս մեզանում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե իբր Բելառուսին ու Ղազախստանին սանձելու համար Ռուսաստանին ձեռնտու […]




































