26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նիկոլը Հայոց նավակը հեռացրել է Արարատից ու տանում է դեպի Անկարա․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը Հայոց նավակը հեռացրել է Արարատից ու տանում է դեպի Անկարա։ Քիչ առաջ պետականաքանդ քպ կոչվող խմբակի հավաքին գլխավոր պետականաքանդ Փաշինյանն ասել է . «Պարտավորված եմ զգում փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավակը ափ դուրս բերել»։ Նիկոլ, «փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավակը ափ դուրս բերել» դու […]

2018-23 թթ-ին Նիկոլը և «քպ»-ն մսխեցին ու ոչնչացրեցին հայության` 1988թ-ից սկիզբ առած բոլոր ձեռքբերումները․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Յուրաքանչյուր ազգ-պետություն, նույնիսկ իր ամենաթույլ և անբարենպաստ իրավիճակում` ունի վերականգնման ու զարգացման ՆԵՐՈւԺ (պոտենցիալ): 2018-23 թթ-ին Նիկոլը և «քպ»-ն մսխեցին ու ոչնչացրեցին հայության` 1988թ-ից սկիզբ առած բոլոր ձեռքբերումները: Հանուն իրենց դավադիր իշխանության պահպանման և հանուն օտար տերերի շահերի` նրանք զրոյացրեցին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ […]

Հրաշագործ բազուկը

Բազուկի օգտակար հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս Հիպոկրատին: Այս պալարապտուղը հնում լայնորեն կիրառել են որպես ամոքիչ միջոց մաշկաբորբերի, ինֆեկցիոն հիվանդությունների, ինչպես նաև արյան զանազան հիվանդությունների, այդ թվում նաև երկաթդիֆիցիտային անեմիայի դեպքում: Անշուշտ, վիտամինների պարունակությամբ բազուկը զիջում է գազարին կամ պղպեղին, բայց նրա տերևները հանդիսանում են վիտամին A-ի աղբյուր, իսկ պալարապտուղները պարունակում են բավարար քանակությամբ […]

Ինչո՞ւ է ձմռանը մահացության ցուցանիշն անհամեմատ բարձր

Ընդունված է համարել, որ տաք կլիման դրական է ազդում մարդու առողջության վրա: Սակայն ըստ “Բարի Սամարացու” հիվանդանոցի անցկացրած հետազոտության` կլիման մեծ դեր չի խաղում: Մարդն ամեն դեպքում ավելի շատ վտանգված է սրտի կաթվածից մահանալու ձմռանը, գրում է “the Daily Mail”-ը: Գիտնականներն եկել են այս եզրակացության` համեմատելով Միացյալ Նահանգների տաք եւ ցուրտ նահանգներում բնակվող մարդկանց մահվան […]

Հրաբուխ է ժայթքել, պայթել է գազատարը. /Տեսանյութ/

Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո լավան հոսում է ճանապարհների վրայով և պայթեցնում ջրատարը: Հաղորդվում է, որ ավելի քան 20,000 մարդկանց տնտեսություններում խափանվել է տաք ջրի մատակարարումը: Իսլանդիայի Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտարարել է, որ փորձում է պարզել, թե ինչպես ապահովել մատակարարումը: Սա սեպտեմբերից ի վեր երրորդ հրաբխի ժայթքումն է, որը հարվածում է Ռեյկյանես […]

Թիրախում Ղազանչեցոց Ամենափրկիչն է

Արցախցի պատմաբան Հովիկ Ավանեսովը գրում է. Ադրբեջանական պետական քարոզչամեքենան խճճվել է սեփական կեղծիքների մեջ՝ կապված հայկական մշակութային ժառանգությունը աղվանական ներկայացնելու հետ, կորցրել տարածաժամանակային ընկալումները։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ էլ հայտնվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, որ որոշ ադրբեջանցի կեղծարարների կողմից ներկայացվում է որպես աղվանական։ Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականներին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի