21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը. Գալուզին

Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ ուղղակի անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումըЖ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և գոյություն ունեցող անվտանգության համակարգի անհիմն քննադատություն գնալով ավելի ու ավելի շատ է լսվում Երևանից։ Բայց ինչ էլ որ խոստանան արևմտյանները, որոնք դրդեցին Հայաստանի իշխանություններին «սառեցնել» մասնակցությունը ՀԱՊԿ-ին, կազմակերպությանը՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ, այսօր արդյունավետ այլընտրանքներ չկան»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ