16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված 12 քաղաքացիների:

Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում էր երկիրը հայրենադավ իշխանություններից փրկելու և մեր ժողովրդին արժանապատիվ կյանք վերադարձնելու մոտեցումը:
Ցավոք, մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված և շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների տեսակցելու հնարավորություն չկա. նրանց թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն է, ով իր անհաշտ բնավորության պատճառով մշտապես իշխանությունների թիրախում է»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ