15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը

Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը։ Նշենք, որ այս պահին հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում բողոքի ակցիաներ են։ Քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով ճանապարհները։ Աղբյուրը՝  aysor.am  

Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը

«Փաստը»  գրում է, որ միջազգային իրավապաշտպան կառույցները մեկը մյուսի հետևից Նիկոլ Փաշինյանի վարչախմբին մեղադրում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ։ Օրերս հրապարակված ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը Հայաստանի իշխանություններին մեղադրում է ոչ միայն ոստիկանական բռնությունների, այլ նաև դատական համակարգի լիակատար այլասերման մեջ։ Հայաստանի իշխանություններին քննադատել և Հայաստանի վարկանիշը նվազեցրել էր նաև «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը։ Երեկ […]

Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, եթե ՀՀ իշխանությունն ինքն է բնակավայրեր հանձնում Ադրբեջանին. Զախարովա

Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն անհիմն քննադատում է ՀԱՊԿ-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատեց, որ ամբողջ ծավալով իրականացրել է Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները։ Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, եթե Հայաստանի իշխանությունն ինքն է բնակավայրեր հանձնում Ադրբեջանին: Դրանում է՞լ է ՀԱՊԿ-ն մեղավոր»,- ասել է Զախարովան։

Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են

Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում։ Քաղաքացիների հետ է նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ Այս պահին փակ է նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Մեղրի և Երևան-Գյումրի ավտոճանապարհները։  

Սուրբ Հարություն եկեղեցի

Այգեստան (Քոչբեկ) գյուղը գտնվում է Հադրութի շրջանի հարավ-արևելյան մասում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ գյուղը հիմնադրվել է 17-րդ դարի երկրորդ կեսին, երբ այստեղ են տեղափոխվել երեք ընտանիք Խաչենի իշխանությունից և 2 ընտանիք Հադրութից։ 19-րդ դարի վերջերին գյուղում կար 25 տուն, 135 բնակիչ։ 1960-1969 թվականներին Քոչբեկից բնակիչները տեղափոխվել են մոտ 2 կիլոմետր դեպի հարավ-արևելք ավելի հարթավայրային նպաստավոր տարածք […]

Կկառուցեն հուշահամալիր միասեռականների համար

Մեծ Բրիտանիայի Ազգային Դենդրոպարկում կկառուցվի առաջին հուշահամալիրը……զինված ուժերում ծառայած լեսբիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների համար: Բանակում ծառայած ԼԳԲՏ վետերանները պնդում են. «Մենք կեղտոտ գաղտնիք չենք». Կառավարությունը 350,000 ֆունտ ստերլինգ է հատկացրել նախագծի համար, որը  նվիրված է մարդկանց խտրական վերաբերմունքին նրանց նկատմամբ, ովքեր հեռացվել կամ բանակից հեռացվել են միասեռական լինելու պատճառով: Հիշեցնենք, որ մինչեւ 2000 թվականը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի