03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օ Ժամանակներ, օ բարքեր

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի օրոք արդեն խոշոր սեփականատեր է դարձել/ թերեւս որոշել է «հեղափոխությունից» հետո ինքն էլ հետ չմնալ ու քննադատել Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե վերջինս ոչ միայն վատ ղեկավար է, այլ նաեւ վատ ընկեր: Սերժ Սարգսյանի քաղաքական գործնեությանը բազմիցս անդրադարձել եմ, դեռ կանդրադառնամ: Այս պահին ընդամենը մի բան. ինչ-որ մեկի […]

Ունենք մեր գերակայություններն ու աշխատելու ենք դրանց շուրջ. Զոհրաբ Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին

Մեկ միասնական փաթեթ ունենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգ կա՝ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպման համար: «Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է՝ հարցի բուն կարգավորմանն առանչվող հարցեր, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որի մեջ տեղի է ունում խաղաղ կարգավորման […]

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարել է ինքնալուծարման մասին: Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալը նիստի ժամանակ ընթերցել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումը՝ խորհրդարանի ինքնալուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին արտահերթ նիստի ժամանակ որոշում էր ընդունվել լուծարել խորհրդարանը:

Ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում. Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը ևս 6 տոկոս բեռ է աշխատող մարդկանց վրա։ Դա չարդարացված նախաձեռնություն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Առողջապահության նախարարն ուզում է երևալ որպես ամենաշատ ռեֆորմներն առաջարկած նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավ և ընդունելի առաջարկ է։ Ինչ վերաբերում է նախարարի գրածին, […]

Դուխովների հռոմեական արձակուրդները: «Ռայն էյր»-ը մի՞ֆ էր. Իրավունք

Մինչ մեր դուխով երիտասարդները ճամպրուկներն են դասավորում՝ հունվարից շաբաթ-կիրակիները Հռոմում սուրճ վայելելու համար՝ մտովի հրաժեշտ տալով Ծաղկաձորին, մոռացած Շենգենյան երկրների համար վիզայի առկայության պահանջը, մեկ էլ անտեր «սև ուրբաթ» օրով տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը։ Եվ օ՜, զարմանս։ Քննարկվում էր այդ բաղձալի չվերթերի տոմսի արժեքից օդի տուրքը հանելու հարցը, նշելով, որ հետագայում, երբ ավիափոխադրողը […]

ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ դեկտեմբերի 2-3-ն Ադրբեջան կատարած այցի մեկնաբանության մեջ: «Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում»,- […]

Կենտրոնում՝ նոր թաղապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է: Նշենք, որ ըստ տարբեր տեղեկությունների Ավետ Պողոսյանը ՀԱԿ վարչության անդամ է:  

Սա հերթական ապազգային նախագիծն է: Մեր վարչապետը պաշտպանում է գեյերին ու սեռափոխվածներին, բարոյազրկում երկրի պաշտպանի կերպարը /տեսանյութ/

Ազգային ժողովի  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ընդունել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք: Նախագիծը այսօր «Հենարան» ակումբում ապազգային են որակել լեգենդար հետախույզ, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը եւ ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության ղեկավար, ազգային զինյալ պայքարի առաջնորդներից Վազգեն Սիսլյանը:  «Սա հերթական ապագային նախագծերից է, արդեն որերորդ նախագիծն է: Հանկարծ Աստված չանի, եթե սա վավերացվի, սա […]

Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Ուշադրություն, հատկապես վարորդներին։ Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված