«Եթե ես համարվում եմ վտանգ պետության համար, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք». Ռոբերտ Քոչարյան /տեսանյութ/
Ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։ «ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում էր ստորագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին։ Ըստ որոշման՝ Ավինյանին արձակուրդ էր տրամադրվելու մինչև դեկտեմբերի 23-ը։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ, սակայն, Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից։ «Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից», – ասված է վարչապետի որոշման մեջ: Նշենք, […]
«Վարչապետ ջան, քո ուզած ԱՄԱՆՈՐԻ նոր ՄԵԳԱՀԻԹԸ պատրաստ է: Էլ սրա մասին մի մտածի, հաստատ ամբողջ ազգը էս է լսելու: «ՈՉ ԲՌՆԻ ՀԻԹ» – 2019-ը թվականի ԱՄՓՈՓՈՒՄԸ»,- գրում է «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե պետք է ամանորյա երգ ստեղծել, որը համաշխարհային հիթ դառնա:
Համացանցում հայտնվել են խաղալիքի նկարներ, որով երեխաներին առաջարկվում է ինքնուրույն «խաչել» Քրիստոսին։ Խաղալիքի հավաքածուն ներառում է փայտեր, փոքր մուրճ, մեխեր և Հիսուսի մարմինը։ Նման խաղալիք վաճառվում է Միացյալ Նահանգներում։ Հավաքածուի լուսանկարը հրապարակել է լրագրող, միջազգայնագետ Աբբաս Ջուման՝ Թվիթթերի իր էջում, գրում է press.am–ը:
AntiFake.am-ը գրում է Ըստ օդում կախված լուրերի՝ ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչներ խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից ոչ օրինական հիմքերով և ոչ օրինական ճանապարհներով։ Հաշվի առնելով այն, որ հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում մի շարք պաշտոնյաների պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու թեման՝ մենք ուսումնասիրություններ ենք կատարում այդ առնչությամբ և պարբերաբար ձեզ կներկայացնենք ուսումնասիրությունների արդյունքները։ Առաջինը կանդրադառնանք […]
Թուրքիայում գործող հակահայկական գործունեություն ծավալող կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյլը հրապարակել է «Ադրբեջանի պատմության ձեռնարկի լուսանկարը» ՝ նշելով, որ այն ՀՀ պետական դրոշի գույներով է։ «Ադրբեջանում պետական ֆինանսավորմամբ հրատարակվող գրքի կազմը Հայաստանի դրոշի գույներով է։ Պատահականությու՞ն է։ Ադրբեջանում ինչու՞ են նման բաներ լինում»,- գրել է Գյուլբեյը։
























