24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում էր ստորագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին։

Ըստ որոշման՝ Ավինյանին արձակուրդ էր տրամադրվելու մինչև դեկտեմբերի 23-ը։ 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, սակայն, Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից։

«Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից», – ասված է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ Տիգրան Ավինյանն արձակուրդ էր մեկնել դեկտեմբերի 16-ից։

Ավինյանին արձակուրդից հետ կանչելու որոշումը պայմանավորված է նրանով, որ դեկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն և վարչապետի պարտականությունների կատարումը դրվելու է Տիգրան Ավինյանի վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ