02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանում արդեն անշրջելիորեն կոտրվում է «կալանքի բանաձևի» արդյունավետությունը. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով աղմկահարույց ձերբակալություններին, գրում է. «Հայաստանում այլևս անշրջելիորեն իրավիճակ է փոխվել Իշխանությունների հիմնական ու դեռևս միակ զենքն իր քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում քրեական գործ/ձերբակալություն/կալանավորում բանաձևն է («կալանքի բանաձև»): Այս բանաձևն արդյունավետ է աշխատում այն դեպքում, երբ հակառակորդները խուսափում, կամ վախենում են կալանքի հեռանկարից և դրան համապատասխան […]

Արտահերթ խորհրդարանական ընտրությունը պետք է իշխանությանը, որ չճխլվեն արցախյան բանակցությունների բեռի տակ. Աշոտյան

Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորները երեկ ստացել են սրտաճմլիկ նամակ՝ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքից, նամակի իմաստն այն է, որ անկախ նրանից, որ հայերը մեզ սպանել, կոտորել են, մենք շատ ենք ուզում հայերի հետ ընկերանալ, նորից խաղաղություն կառուցել, պատրաստ ենք նրանց ներել, օգնեք մեզ՝ հայկական համայնքի հետ ճիշտ շփվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Ադեկվադ […]

Ռուբեն Հայրապետյանը, ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների, տեսակետ ունի. Արամ Սարգսյան

Ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների, ինքը տեսակետ ունի ու ամեն ինչ կորցնելու ռիսկի պարագայում անգամ, տղամարդավարի պահում է այդ տեսակետ: Այս մասին 24News-ին ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ կապված վերջին իրադարձությունները: «Այո՛, Ռուբեն Հայրապետյանն իմ ընկերն է, և դա կապ չի ունեցել ո՛չ իմ, և ո՛չ իր […]

Իշխանության մոտ ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու մակարդակով. Ղազինյան

Ադրբեջանն անցել է բանակցային գործընթացի սպառմանը, «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: «Ադրբեջանը 1994 թվականից այս կողմ վարում է Հայաստանի սպառման գործողություններ, իսկ հիմա Ադրբեջանն անցել է դրա կուլմինացիային՝ բանակցային գործընթացի սպառմանը: ԱԳ նախարարաների՝ Բրատիսլավայի հանդիպումից առաջ Ադրբեջանը հրապարակեց իր «կարմիր գծերը»: Դա հուշագիր էր վերջնագրի տեսքով: Վերջնագիր էր, որի պարագայում […]

«Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությանը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա այսպիսի նամակ հղվել 2 օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից»։ Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությանը։ Ադրբեջանն ակնհայտորեն արդեն մեկ տարի է կրկին խաղարկում է այդ խաղաքարտը։ Տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք։ Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ […]

Նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ Ձեզ նման բան է «փոխանցել». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին

Նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝   պատասխանելով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ վերջինս հայտարարել էր. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ հորդորում էր իմ […]

Մենք Երևանում պատերազմում ենք օտար ուժերի դեմ․ Արթուր Դանիելյան

«Մեզ բոլորիս հայտնի դարձավ, որ այն բանակցությունները, որոնք տեղի են ունենում, այն ինչ մեր իշխանավորները անվանում էին կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ են, որոնց շրջանակներում շատ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվում։ Ինչքան հասկանում եմ, Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում ի թիվս այլ հնարավոր պայմանարվոծությունների, ձեռք էր բերվել պայմանավորվածություն փոխանակվել լրագրողներով, ինչը գաղտնի էր պահվել»,- «Ադեկվադ» միաբանության համաժողովին ասաց համահիմնադիր Արթուր […]

Իշխանությունները բոլորիս գցել են իրենց «սուպեր լեգիտիմության» ծուղակը. ՀՀԿ փոխնախագահ

«Իրավիճակը համակարգային ճգնաժամի մեջ է, հետևաբար խոսել առանձին դետալների տյունինգի կամ առաջխաղացման մասին նույնն է ինչ մտածել սխալ ուղղությամբ շարժվող մեքենայում շարժիչը տուրբո կամ դիզելի փոխելու վրա: Մեքենան մեկ ու կես տարի է գնում է սխալ: Այսօր ունենք մի իրավիճակ, որտեղ բանակցային գործընթացի կոնտենտը շատ է մոտեցել այն ժառանգությանը, որ թողել ենք մենք իրենց որպես […]

Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գևորգ Դանիելյան. «Փաստինֆո»

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը զեկույց է ընդունել, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրներին ու ԼԳԲՏ անձանց իրավունքներին և այդ համատեքստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Զեկույցում տեղ գտած ձևակերպումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։ – Պարոն Դանիելյան, թեև ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը ողջունում է դատական համակարգի բարեփոխման գաղափարը` դրա անկախության ամրապնդման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի