08 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եվս 8 թեստավորում է տեղի ունեցել, կորոնավիրուս չի ախտորոշվել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել: Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են: Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով […]

Ամոթի զգացողություն չունեցողը

Մարտի մեկը կազմակերպեցիր, մարդկանց տարար բախումների, կյանքները զոհեցին քո կեղտոտ խաղի պատճառով, հետո 12 տարի քո քաղաքական շահերի համար օգտագործեցիր, հետո դարձար իշխանություն ու սկսեցիր մարտի մեկը տոնի վերածել։ Անամոթաբար առավոտյան ժպտադեմ սելֆիներդ Մյասնիկյանի արձանի մոտ, անցած տարվա ռեստորանային այցդ ու այս տարվա քեզ հատուկ ցինիզմով Ծաղկաձորյան քյոհնա քեֆչիական պռագուլկեքդ ռեստորաններում գալիս են ապացուցելու, որ […]

Ամսական 25.000 դոլար․ սփյուռքի հանձնակատարի պարգևատրումները

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը՝ 01.07.2019 թվականից մինչեւ 31.01.2020 թվականը (7 ամսվա ժամանակահատվածում): Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019 թ. հուլիսի […]

Ամերիաբանկը հայ մշակույթի կողքին է. «Հայկական ոդիսականը․ Նռան գույները» փառատոնի մեկնարկը

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում փետրվարի 29-ին «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ մեկնարկեց «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնը։ Կարևորելով հայ մշակույթի ներկայացվածությունը արտերկրում` Ամերիաբանկը հանդես է գալիս որպես փառատոնի Գլխավոր կորպորատիվ հովանավոր: Փառատոնն իրականացվում է PostClassical Ensemble-ի և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից: Փառատոնն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։ Փառատոնի գլխավոր […]

Հիվանդանոցներում սահմանափակվել են տեսակցությունները. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ Ստացիոնարներում սահմանափակվել են տեսակցությունները: «Հանրապետությունը դեռևս գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում: Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով (COVID-2019), առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններին առաջարկել է ուժեղացնել հսկողությունը ստացիոնարներում` տեսակցությունների սամանափակման ուղղությամբ»,- գրել է Ալինա Նիկողոսյանը :  

Վարչապետ ունենք, աշխարհը չունի։ Թե ասա՝ քնեիր էլի գիշերը, ջանդ սատանա՞ էր մտել

Վարչապետ ունենք, աշխարհը չունի։ Թե ասա՝ քնեիր էլի գիշերը, ջանդ սատանա՞ էր մտել։ Ոնց որ բայղուշ լինի։ Դե արի ու ժողովրդին համոզի, որ աշխարհի վերջը չի, պետք չի էտ խանութները սրբել, տուն տանել։ Մասամբ Շարայի իր ախորժակով, մասամբ էլ մարդկանց անիմաստ վախեցնելով տնաքանդը էսա պարենային ճգնաժամ էլ կառաջացնի։ Էլ չեմ ասում, որ Ծաղկաձորը Չեռնոբիլ է […]

Մի «դուխով» անմեղսունակի պատմություն. «կոռոլավիրուսը» և Փաշինյանը

Երեկ մի շատ խորհրդանշական պատմության մեջ ընկա։ Նման բաների մասին գրելն իմ ոճը չէ, բայց սա քաղաքագիտական, հոգեբանական, սոցիոլոգիական ու «կենդանաբանական» նշանակություն ունի, հետևաբար՝ արժանի է հրապարակման։ Մեր բակում մի տարիքով մարդ կա։ Նիկոլական է։ Գրեթե միշտ բակում պարապ–սարապ ման է գալիս՝ «դուխով» գրությամբ գլխարկը գլխին։ Տեսակով վախկոտ է և «սութի» կրթված։ Իր կարծիքով՝ հասկանում […]

ՊՆ-ում կորոնավիրուսի հարցով քննարկում է անցկացվել

Մարտի 2-ին, 2020թ. պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈւ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԶՈւ ռազմաբժշկական վարչության սպաների, զորամիավորումների, միավորումների եւ կենտրոնական ենթակայության զորամասերի բժշկական ծառայությունների պետերի, ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետի եւ ռազմաբժշկական զորամասերի (հաստատությունների) […]

Երևան-Մոսկվա ինքնաթիռում մահացած ուղևոր է հայտնաբերվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանակավայանում վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում մահացած ուղևորի են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է «Ռեգիոն-օնլայն»-ը։ Ինչպես հաղորդվում է, մահացած ուղևորին նկատել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Մահացած ուղևորի սեռը չի հաղորդվում։ Դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված