Մարտի 1. տոն, որը միշտ Նիկոլի հետ է. 7or.tv /տեսանյութ/
Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել 23 պատգամավորի մոտ»,-նրա խոսքը մեջբերել Է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել Է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը […]
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կապ չունի ՀՔԾ–ում քննվող վատնման գործի հետ։ «Ես այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետև ինձ հետ կապ չունի»,–ասաց Օհանյանը։ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ինքը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Մարտի 4-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), որտեղ նախատեսվում է ԱՄՆ առաջին տիկին Մելանյան Թարմփի ելույթը։ Կհանդիպի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի եւ Ասիայի […]
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթութ Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ գնահատում եմ հայկական դիվանագիտության լուրջ ձախողում։ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ջանք ու ռեսուրս չեն խնայել Թուրքիային Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առավել ակտիվ դերակատարություն վերապահելու հարցում։ Կարծես թե նրանց մոտ դա ստացվում է, ինչն ավելի […]
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը` այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ ևս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի և Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել […]
Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշել է նաև, որ արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Նշենք, […]
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, որին միացել էին Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպանները։ Միջնորդությանն առարկեցին տուժող կողմն ու մեղադրող դատախազները։ Դատարանը հեռացավ […]
Հայաստանի և Վրաստանի ներդրումային գրավչությունը կբարձրանա, եթե երկու երկրները դիտարկվեն որպես միասնական ժողովրդավարական տարածք։ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր երկրները հսկայական չօգտագործված ներուժ ունեն, և մեր օրակարգի նպատակն այն բացահայտելը և օգտագործելն է», – ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով` Երևանն ու Թբիլիսին բազմաթիվ […]
























