Եթե Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան չարաճճիություններով զբաղվելու փոխարեն գործով զբաղվեր, հնարավոր է՝ այսօր չունենայինք այս նախագծի անհրաժեշտությունը. Լուսինե Բադալյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյնաին առաջարկում եմ ֆեյսբուքյան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտին վերաբերող հարցազրույցները լսել ամբողջությամբ, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հիշեցնելով, որ նախարարը ֆեյսբուքում ծաղրել է երեկվա իր հարցազրույցներից մեկի վերնագիրը: «Մի փոքրիկ «սպռավոչկա» նախարարի ու մյուս չհասկացողների համար. Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ դիակը […]





































