24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը արտակարգ դրությունը պահում է 2 նպատակով՝ մեկը քաղաքական, մյուսը անձնական.Հովհաննիսյան

Նիկոլի լայվը եւ  այսօրվա բերման ենթարկման դեպքերի պատճառը:Երեկ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հրամցրեց իր  գոռգռոցների, փնթփնթոցների, հոխորտանքի, հիասթափության և դժգոհության հերթական չափաբաժինը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառու է արել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա գրել է. «Իհարկե, վարչապետի նման ելույթները այլևս ո՜չ  զարմացնում, ո՜չ զայրացնում, ո՜չ էլ նույնիսկ զվարճացնում են: Հերթական ֆարսի գիտակցմամբ անտարբերություն` ուրիշ ոչինչ: […]

Իշխանությունները իրականում պայքարում են ոչ թե՝ համավարակի, այլ՝ ընդդիմախոսների դեմ. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

  Այսօր ՀՀ Ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնց թվում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ, ներառյալ՝ ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև «Ադեկվադ» միաբանության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 2020թ. մայիսի 14-ին Կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը: Միաժամանակ գրեթե ամբողջովին վերացվեցին համավարակի տարածմամբ պայմանավորված […]

Եթե Ադրբեջանի զորավարժությունները սպառնլիք պարունակեն, առանց վարանելու տեղում կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. ՊՆ փոխնախարար

Կարծում եմ, որ այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ խոսելով Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին: «Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: […]

Երկիրն ամայացումից փրկելու հնարավորությունն ունի միայն իշխող քաղաքական ուժը. պետք է ժամ առաջ հեռացնել Նիկոլին ու իշխող թիմից ընտրել նոր վարչապետ. Միքայել Մինասյան

Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այսօր արդեն հնչում են պետության կործանման և սոցիալական անհաղթահարելի աղետի մասին գրեթե ապոկալիպտիկ կանխատեսումներ։ Ու որքան էլ այդ գնահատականներում լինի սթափ հաշվարկ ու առողջ դատողություն, ես հավատում եմ, որ ամեն ինչ դեռ հնարավոր է շտկել։ Վերջերս շատ հաճախ է հնչում հարցը. իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։ Առանց երկար նախաբանի, […]

Իմ պարապուրդի մեջ գտնվելն իրենց վատ է. նույնիսկ եկեղեցին է տուժում դրանից. դերասան Սարգիս Գրիգորյան

Եթե բավական վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, ապա ինչի՞ ենք մենք տանը, լավ, ինչքա՞ն ենք մենք տալը մնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Գրիգորյանը՝ խոսելով ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերի, աշխատակիցների, երգիչների, երաժիշտների, հանդիսավարների չաշխատելու մասին: Սարգիս Գրիգորյանը նշեց, որ շատերը, օրինակ, հարսանիք […]

Այ Նիկոլ ջան, ընկեր, դիմում գրի գնա. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Ակնհայտ էր, որ արտակարգ դրությունը Հայաստանում ներմուծվելուց չի աշխատել, այս կառավարությունը չի կարողացել զսպել վարակի տարածումը, մարդկանց մոտ առաջացել են կյանքի, ապրուստի խնդիրներ, երկու ամիս անց մեզ մոտ արտակարգ իրավիճակը պահպանվել է առանց արտակարգ միջոցառումների, տեսնում ենք քաղաքում ինչ բարդակ է: Այս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Արտակարգ դրությունը մեկ նպատակ ունի՝ […]

Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, լրագրողներ. Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Սերժ Սարգսյանի պաշտպանական […]

Մելիք-Շահնազարյան. Արտակարգ դրությունն անհրաժեշտ է ընդդիմության քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը զսպելու համար

Իշխանությունները քիչ առաջ տվեցին հանրությանը հուզող այն հարցի պատասխանը, թե ինչու՞ էր պետք պահպանել արտակարգ դրություն, երբ գրեթե բոլոր սահմանափակումները հանվել են, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Որպեսզի հնարավոր լինի զսպել ընդդիմության քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը։ Որ մարդիկ լռեն, չբողոքեն, ցույցեր չանեն, անգամ չաջակցեն շատ կասկածելի պատրվակով քրեական ոստիկանություն կանչվող իրենց գործընկերներին։ […]

ՀՀԿ-ակաները, փաստաբանները, քաղաքացիները Ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտ, ուր տարել են «Ադեկվադի» անդամներին

ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց հավաքվել են «Ադեկվադ» միաբանության անդամները, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ Ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության 17 անդամները՝ Ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար։ Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանն այսօր հրավիրվել էր Ոստիկանության 6-րդ վարչություն՝ հարցաքննության։     […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի