«Փախնելու մասին խոսք չկար։ Որովհետև մենք՝ մոբերս, քիչ էինք, հիմնականում երեխեքն էին… Հետո մեկ էլ կեսգիշերին ամեն ինչ լռեց»․ Արսեն Կարապետյան
Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, ով մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չէի ուզում գրել, չդիմացա։ Մի տարի առաջ Մարտակերտի կողմը ճակատի ամբողջ երկայնքով, աջից՝ ձախ, Մատաղիսից՝ Ասկերան, ամեն տեսակի հայտնի և անհայտ զինատեսակներից աննախադեպ հրետակոծության ընթացքում ժամկետային դիրքապահ զինվորների հետ պատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մարտակերտը հեռվից […]





































