Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին միջադեպ է գրանցվել․ ճանապարհը որոշ ժամանակ փակ մնալուց հետո վերաբացվել է
Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին։ Միջադեպի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է եղել, ապա վերաբացվել է։ Արցախի ՆԳՆ-ն նախ հայտնել էր, որ միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է: «Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ»,-ասված էր հաղորդագրության մեջ: […]





































