15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

36 համայնքից ՔՊ֊ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15֊ում. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է դեկտեմբերի 5֊ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ փաստելով, որ 36 համայնքից ՔՊ֊ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15֊ում։ Ստորև ներկայացնում ենք Իշխան Սաղաթելյանի դիտարկումը.

Դեկտեմբերի 5֊ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքնում 36 խոշորացված համայնքից ՔՊ կարող է համայնքապետ ունենալ 15֊ում՝ (Վաղարշապատ, Արտաշատ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Աշտարակ, Մարտունի, Սպիտակ, Ծաղկաձոր, Հրազդան, Աշոցք, Ջերմուկ, Գառնի, Խոյ, Փամբակ)։
Մյուս 21 համայնքում (Մասիս, Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սևան, Թալին, Արթիկ) ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերը միայնակ կամ կոալիցիաներ կազմելով կարող են ձևավորել տեղական իշխանություն։
Հիշեցնենք՝ Ախուրյան համայնքի երկու ընդդիմադիր ուժերն արդեն հանդես են եկել տեղական իշխանությունը համատեղ ձևավորելու մասին հայտարարությամբ։

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ