Բացեք «Ցյուրիխյան արձանագրությունները» և կտեսնեք, ինչ էր անում մեր իշխանությունը. Հայկ Մամիջանյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Հայրապետյանն այսօր ապացուցեց երեք բան. 1. Ճշմարտությունը վերջիվերջո հաղթում է։ 2. Թալանչին ոչ թե մենք ենք, այլ սրանք։ 3. Հայկական ֆուտբոլի համար իր կատարած գործն ու նվիրումը անգերազանցելի են առ այսօր։ Հպարտ եմ, որ ընկերներ ենք, Ռուբեն ջան»։
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք: ՆՈՐ ՀԱՅԿԱՋՈՒՐ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Գյուղը գտնվում է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ […]
Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն։ «Առաջին հանդիպումը, ինչպես գիտեք, Մոսկվայում էր, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիր։ Ոչինչ, գլխավորն այն է, որ […]
Այսօրվա իշխանությունն արդեն երկիրը տարել էր աղետի ու հիմա էլ են տանում, իրենք Հայաստանից ազգայինը հանում են: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: «Էս մարդիկ կոնցեպտուալ առումով դեմ են Երրորդ Հանրապետության ոգուն: Երրորդ Հանրապետությունը ծնվել է Արցախյան շարժումից, Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնասյուներից էր Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ժխտողականության դեմ պայքարը, […]
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականից Հայաստանում (մոտավորապես) թանկացել է. ձեթ 45-50%, հացը 10%, սուրճ 13-15 % ծխախոտը՝ 10%. բուսական յուղը թանկացել է 48-52% շաքարավազը թանկացել է 50% ձուն թանկացել է 30% կաթնամթերքը թանկացել է 10% միրգը թանկքցել է 20-25% բանջարեղենը թանկացել է 10-15% սխտոր թանկացել է 100% խառը կանաչին […]
2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակահատվածում տարբեր ուժեր փորձում էին հետևողականորեն ծանրացնել իրավիճակը. ներկայացվում էր 100-ից ավելի զոհ որակումը, որն իրականության հետ որևէ համապատասխանություն չուներ, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Քառօրյա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 75 զոհ։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են։ […]
Մենք պարբերաբար մեր շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված՝ քայլեր ենք կատարում։ Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման փաստին։ Արմեն […]
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով կբարձրանան դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վերջերս, երբ քաղաքացիների հետ էր հանդիպել, մասնակիցներից մեկն արձանագրել է, որ «Հայաստանում արդարություն չկա, արդարադատություն չկա, արդարադատության համակարգ չկա, իսկ դուք բռնում եք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում»: «Սա շատ կարևոր արձանագրում էր, ես ասացի, որ հենց ձեր նշած պատճառով […]
Մոմավառության սովորությունը ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծո տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Ասում են, թե մոմավառություն կատարվել է նաև՝ լուսավորելու եկեղեցու ներսը, սակայն մոմավառության սովորությունը և՛ […]




























