06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Թուրքի հետ չենք բարեկամանալու». պատերազմի մի խումբ մասնակիցներ փակել են օդանավակայանի ճանապարհը

Պատերազմի մասնակիցներն այսօր՝ փետրվարի 21-ին, փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։ Նրանք դեն են՝ ադրբեջանական պատվիրակության անդամների՝ Երեւան ժամանելուն։

Նշենք, որ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստերը կայանալու են Երեւանում՝ փետրվարի 21-ին եւ 22-ին։ Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ դեմ են նաեւ Երեւան-Ստամբուլ չվերթի իրականացմանը.

«Վաղը գալու են ձեզ ուտեն։ Մի հատ ԱՊՊԱ-ի 3000-ի համար 500 մարդ ա հավաքվում, թուրքը եկել, բողազներիս է չոքել։ Չենք թողնելու էստեղ թուրք մտնի։ Երեխեքը դիակները հավաքել ենք, որ տանք ծնողներին, էսօր թուրքին ասում են՝ էստի համեցեք: Մենք թուրքի հետ չենք բարեկամանալու, մեր տղերքի արյունը չպետք է մոռանանք։ Թուրքայի հետ թռիչքներ չպետք է կատարվեն», – ասացին ճանապարհը փակած քաղաքացիները։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ