09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՄԻՊ-ից այցելել են Մամիկոն Ասլանյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով: Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը: Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը երեկ կալանավորվել է։

Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում, ինչն, ի դեպ, ողջունելի է. Տիգրան Աբրահամյան

Շատ զարմանալի է, որ մինչև հիմա իշխանությունը օրենքի նոր նախագիծ չի ներկայացրել, որով կսահմանվի, որ երկրի բոլոր պաշտոնները՝ նախագահ, վարչապետից համայնքի ղեկավար, հիմնարկի տնօրեն, օրենքի ուժով պետք է քպ-ականները զբաղեցնեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այդ օրենքում հատուկ պետք է սահմանվի, որ […]

Մարությանը բանակցում է ավագանու անդամների հետ. «Հրապարակ»

«Երեկ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին թեեւ միացել էր ավագանու 65 անդամից 43-ը, սակայն Մարությանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա բավականին հանգիստ է եւ կարծում է, որ փակ քվեարկության արդյունքում մեծ մասը կողմ չի քվեարկի, եւ կտապալվի Փաշինյանի նախաձեռնությունը։ Նա կարծում է, որ շատերը Փաշինյանից վախենալով են ստորագրել, եւ եթե անգամ ոմանք դեմ են իր […]

Ինչու ԲՀԿ-ն միացավ «Իմ քայլին»․ «Հրապարակ»

«Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը երեկ հայտարարեց, որ միանալու են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս պահվածքն արտաքուստ տարօրինակ է, քանի որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, եւ Աբովյանում էլ հստակ հայտարարեցին, որ ՔՊ-ին չեն միանալու, իսկ այս պարագայում, փաստորեն, միանում են։ Բայց այս շահերի համընկնումը միանգամայն հասկանալի է, եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքն […]

Հետընտրական առևտուր․ «Հրապարակ»

«Փարաքարում ՔՊ-ն եւ «Ապրելու երկիրը» կարծես եկել են համաձայնության: Տեղեկացանք, որ ավագանի անցած ուժերը համաձայնել են, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ընտրվի համայնքապետ, իսկ ՔՊ թեկնածուն՝ տեղակալ: Դրա դիմաց իշխանությունը գործարք է առաջարկել «Ապրելու երկրին»՝ մենք ձեզ Փարաքարում դարձնենք համայնքապետ, դուք մեզ օգնեք Վանաձորում, որ Մամիկոն Ասլանյանը չընտրվի։ Իշխանությունների գերնպատակն է, որ Ասլանյանը քաղաքապետ չդառնա։ […]

Իշխող կուսակցության թանկարժեք քմահաճույքները. «Ժողովուրդ»

Վեդի քաղաքում հետընտրական գործընթացների հետեւանքով նոր ՏԻՄ ընտրություններ կլինեն: Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունների՝ ավագանու անդամ ընտրված ներկայացուցիչները որոշել են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել եւ հրաժարվել մանդատներից, իսկ սա նշանակում է, որ Վեդիում նոր ընտրություններ կլինեն։ ՏԻՄ օրենքի հոդված 73-ի համաձայն՝ եթե որեւէ ուժ չունի սահմանված մանդատների մեծամասնությունը, չի […]

«Հայկ Մարությանին հաջողություն ենք մաղթում իր նոր քաղաքական հանգրվանում․ «Իմ քայլ»-ի հայտարարությունը

Իմ քայլ»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում կառաջադրի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին ասված է խմբակցության հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորեւ: «Հաշվի առնելով, որ՝ 1. «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ; 2. Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին […]

Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնում է. «Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին։ Քաղաքական պատվերն առայժմ կատարված է։ Առանձնակի ցավում եմ հատկապես դատավոր Արուսյակ Ալեքսանյանի համար։ Համակարգը խժռում է մարդուն, իսկ համակարգին ամեն մեկն ունակ չէ դիմադրել, ամեն մեկը չունի այդ ունակությունը, ամեն մեկը չի կարող լինել դատավոր»։  

Տղերք ջան, ինձ համար պատիվ է լինել ձեր կողքին, աշխատել ձեզ հետ հանուն նույն նպատակի. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հանրապետական տղամարդիկ, հանրապետականի տղերքը․․   Իրական, տղամարդկային ընկերություն, հայրենիքը իրապես սիրող տղերք, իրական մտավորականներ, պրոֆեսիոնալներ, պետականություն զարգացրած, պետականություն գնահատող եւ հանուն պետության ու հայրենիքի անմնացորդ պայքարող տղերք, ընկերությանն ու գաղափարախոսությանը, կուսակցությանը նվիրված տղերք,հավատարիմ, անդավաճն տղամարդիկ․․․․․․․   Հանրապետական տղամարդիկ կրկին Արցախում են, ուխտագնացության, հանուն […]

Նկարում պատկերված են թշնամու կողմից պահանջվող երկու «միջանցքները». Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նկարում պատկերված են թշնամու կողմից պահանջվող երկու «միջանցքները». ընդ որում` կապույտ գույնով ընգծվածը առաջնային է, որովհետև այն կիսում է Սյունիքը` անցնելով Սիսիան-Գորիս-Բերձոր ճանապարհով: Երկրորդը` կարմիր գույնով ընդգծվածը, երկրորդ` Մեղրիով անցնող «միջանցքն» է. այո’, այո’. ոչ թե Մեղրիի (միակ) «միջանցքն» է, այլ երկրորդ` Մեղրիով անցնող «միջանցքն» է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի