01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Դե, ռումբ է՝ գցել են, ի՞նչ եք սրտներիդ մոտիկ ընդունում». «Հրապարակ»

Արցախի աղբյուրները հայտնում են, որ օրերս ԱՀ նախագահական շենքի բակում ոչ մարտական նռնակ են պայթեցրել։ Նռնակ նետողը արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի թիմակիցներից է եղել։ Արցախում, ինչպես հայտնի է, վերջին ամիսներին քաղաքական բուռն վերադասավորումներ են ընթանում, Արայիկ Հարությունյանը խոստացել է հաջորդ ընտրություններին չառաջադրվել։ Այժմ Սահմանադրություն են փոխում, պատրաստվում են նոր ընտրությունների, եւ տարբեր շրջանակներ արդեն նախագահի թեկնածուների հարց են քննարկում։

Օսիպյանը համարվում է Սամվել Բաբայանի պրոտեժեն։ Արցախյան շրջանակները չեն բացառում, որ խաղաղ իշխանափոխությունը որոշ մարդկանց սրտով չէ, եւ փորձում են Արցախում նման քայլերով իրավիճակն ապակայունացնել։

Փորձեցինք լուրը ստուգել տարբեր աղբյուրներից․ ԱՀ նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը վստահեցրեց, որ նման միջադեպ չի եղել, Արթուր Օսիպյանն էլ ասաց, որ տեղյակ չէ, ու սկսեց հարցուփորձ անել․ «Ի՞նչ են արել որ»։ Ասում են՝ պայթուցիկ, թե ռումբ են գցել։ «Դե, ռումբ է՝ գցել են, ի՞նչ եք սրտներիդ մոտիկ ընդունում, տեղյակ չեմ, հեսա կիմանամ, թե մեր թիմակիցներից ով ա արել, կպատասխանեմ»,- խոստացավ Օսիպյանը>:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ