07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը. Լևոն Տեր-Պետրոսյան

Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի […]

Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««3+3» կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում: ԱՄՆ կազմակերպած «դեմոկրատիայի» ֆորումից դուրս մնալուց հետո, Ադրբեջանը՝ Արևմուտքի խնամակալությանն ու բարեհաճությանը ձգտող նոր (իրականում հին) գաղափար է առաջ քաշել, որի առաջին քայլերն իրականացվեցին հունվարի 14-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Կրկին խոսվեց տարիներ առաջ մեռած […]

Սուրեն Պապիկյանի ընտրությունը

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը Կայքը գրում է, որ ըստ իր աղբյուրի՝ արդեն սկսել են հրավիրատոմսերն ուղարկել հրավիրյալներին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու  է կառավարական առանձնատներից մեկում։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան Ուշագրավ է, որ պաշտպանության […]

Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․   «Քայլ երրորդ. նոր համակարգեր Հաջորդ տրամաբանական խնդիրը ապագա իշխանության թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։ Քաղաքակրթությունը նման նպատակների համար ձևաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական միավորներ, նախաձեռնություններ, շարժումներ, շահերի պաշտպանության խմբեր, ակտիվ անհատներ և այլն։   Հաջորդ իշխանության համար լուրջ խնդիր է կուսակցությունների բացակայությունը։ […]

Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր պաշտոնապես մեկնարկել է դիվանագիտական երկխոսությունը Հայաստանի դե ֆակտո իշխանությունների և Թուրքիայի միջև։ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների հատուկ ներկայացուցիչները և շուրջ 1,5 ժամ քննարկել «առանց նախապայմանների» օրակարգը։ Արդեն առիթներ եղել են անդրադառնալու այն հանգամանքին, որ թե՛ նման հանդիպումների օրակարգը, թե՛ բուն հանդիպման մասնակիցների կազմը որևէ լավատեսության հիմք […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 293, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 377-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8018 է: Հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1515 է, մահվան ընդհանուր […]

Արդյո՞ք, այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ․․․ Այսօր զարմանահրաշ բան կատարվեց Հայաստանում։Դատավորների միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը։Փաստորեն, Հայաստանում, 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում , չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-Ոստիկանություն-քննչական մարմիններ-Դատախազություն, քառյակից։ Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը, կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։ Բայց, արդյո՞ք, այս 139 […]

Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով․ Տիգրան Աբրահամյան

Սահմանագծում տեղի ունեցող տարբեր բնույթի միջադեպերը՝ ագրեսիա, լոկալ մարտեր, դիվերսիաներ, առևանգումներ, գերեվարումներ, ներթափանցումներ, կարձանագրվեն այնքան ժամանակ, քանի իշխանության ղեկին են անձինք, որոնց առաջնահերթություններն ու անելիքները հակադրվում են հայ ժողովրդի կենսական շահերին, այս կարծիքին է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Նույնիսկ այսպիսի ծանր պահերին, երբ թվում է, որ անխուսափելի է անվտանգային 2-3 ուղղություններով […]

Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ԱԺ պատվիրակության կազմում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: Այդ մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Պատճառը, նրա խոսքով, իշխող ուժի կամայական որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգոտում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը: «Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին […]

Խոզի մսի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»

Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել, այն 4000 դրամն անցնում է: Խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 4000 դրամից թանկացել է՝ դառնալով 4100 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3300 դրամից դարձել է 3800 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 8.7 տոկոսով: Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի