22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀԿ-ԲՀԿ վստահության դեֆիցիտի, Քոչարյանի վերադարձի եւ Օսկանյանի “փնտրտուքների” մասին /վիդեո/

‘’100 տոկոսանոց համամասնականի պահանջը անկախ որևէ բանից, ներառված է եղել մեր ծրագրերում, եւ մենք դա թողեցինք ավելի պատեհ ժամանակների համար’’,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով ընդդիմության պահանջին ԲՀԿ-ի աջակցությանը` անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Ներկոալիցիոն լարվածության վերաբերյալ խոսակցությունների առնչությամբ պատգամավորը նշեց, որ կոալիցիայի ներսում ընտրական […]

Սիրիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ում մեղադրել է արեւմտյան երկրներին Սիրիայում “կրկնակի խաղ” վարելու մեջ

Հունվարի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսվել է Արաբական երկրների լիգայի առաջարկած Սիրիայի վերաբերյալ որոշման քննարկումների  նոր փուլը: Առաջարկը նախատեսում է նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողումը: Ինչպես հայտնում է “Ալ-Արաբիան”, խիստ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նա հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր է դիմակայել իր “թշնամիներին” եւ մեղադրել է արեւմտյան երկրներին Սիրիայում հակամարտություն առաջացնելու  […]

Հարսին խոշտանգումների ենթարկած սկեսուրի կալանքը շարունակվում է

Հարսին` Մարիամ Գեւորգյանին պարբերաբար  բռնության եւ խոշտանգումների ենթարկած սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանի նախնական կալանքը շարունակվում է:  Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2010թ. հոկտեմբերից եւ նա հետախուզման մեջ էր: Միայն անցած տարվա  դեկտեմբերի 14-ին Հայկանուշ Միքայելյանը ձերբակալվեց  Սանկտ Պետերբուրգում եւ տեղափոխվեց Հայաստան: Ինչպես  Henaran.am-ին տեղեկացրեց Մարիամ Գեւորգյանի փաստաբան Մնացական Սարգսյանը, գործը դեռ նախաքաննության փուլում է: “Նշանակված […]

Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

Կամբոջայի դրոշով “Vera” բեռնատար նավը, որը Ռուսաստանից ուղեւորվելիս է եղել թուրքական Ալիագա նավահանգիստ, խորտակվել է Թուրքիայի սեւծովյան ափի մոտ, հայտնում է “РИА Новости”-ն: 2 նավաստի փրկվել են, անձնակազմի 9 անդամներ անհայտ կորած են համարվում: “ИТАР ТАСС”-ի հաղորդմամբ` բեռնավորված նավը շարժվել է Ռուսաստանի սեւծովյան նավահանգիստներից մեկից եւ խորտակվել Զոնգուլդակ քաղաքից ոչ հեռու եղանակային վատ պայմանների պատճառով: […]

“Ժողովուրդը” սիրում է բոլորին` սկսած Սասուն Միքայելյանից մինչեւ …

Ուղիղ մեկ տարի առաջ` 2011թ. փետրվարի 1-ին լույս տեսավ “Ժողովրդի” առաջին համարը: “Ժողովուրդը”  կարողացավ ունենալ իր ընթերցողը կարճ ժամանակահատվածում: Henaran.am-ը շնորհավորում է իր գործընկերներին` մաղթում բարի լուրեր, անկախ ու ազատ սկզբունքներ, ֆինանսական կայունություն  եւ իհարկե, երկարակեցություն: Տարեդարձի առիթով զրուցեցինք “Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի հետ:  -Թագուհի, դու սկսել ես լրագրողի աշխատանքից: Ո՞րն է հեշտ […]

Ինչու է Սարկոզին ձգձգում

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, Ֆրանսիայի խորհրդարանի Սենատի 76 անդամ դիմել են երկրի Սահմանադրական Խորհուրդ՝ վիճարկելով Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունները, (ներառյալ` Հայոց ցեղասպանության ժխտումը) քրեականացնող Սենատի հունվարի 23-ին ընդունած օրինագիծը:Նույն նպատակով Սահմանադրական խորհրդին են դիմել Ազգային Ժողովի 65 պատգամավորներ: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ Քաղաքական հարցերի գրասենյակը տեղեկացնում է, որ Ֆրանսիական օրենսդրության համաձայն, նախագահ […]

ԵՄ անդամ երկրների առաջնորդները կողմ են Իրանի դեմ պատժամիջոցներին

ԵՄ անդամ երկրների առաջնորդները պաշտպանել են հունվարի 23-ի արտգործնախարարների որոշումը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու  մասին: Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Վերջինս Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովից հետո հայտարարել է, որ եվրոպական առաջնորդները հավանություն են տվել Իրանի դեմ նավթային էմբարգոյին: Եվրամիության խորհրդի նախագահը կոչ է արել Իրանին կատարել իր միջազգային պարտավորությունները եւ […]

ՀՀԿ-ում սպասում են. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, թերթի հետ զրույցում ասել է. “Ես նման տեղեկություններ չունեմ, ավելին, ՀՀԿ շտաբը դեռ չի ձեւավորվել: Այն կձեւավորվի նախատեսված կարգով: Եւ բացի այդ, խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել ամեն տեսակի հրապարակումների: ՀՀԿ-ն հրապարակային գործող կառույց է, եւ արտաքին […]

Հակոբ Հակոբյանի /Ճոյտ/ խորհուրդը որդուն` ՕԵԿ-ից շուտ կհիասթափվես. Առավոտ

“Ոչ թե  “լեզու” չգտա”, այլ ՕԵԿ-ի հետ իմ տղան էր փորձում: Իր ընկերները այդ կուսակցության անդամ են, Ես էլ ասեցի` տղա ջան, շատ շուտ կհիասթափվես, որովհետեւ քաղաքականությունը չի պարունակում ազնվություն: Դու ջահել տղա ես, չես կարա: Ինքը փորձեց հարաբերությունների մեջ մտնել ու կարճ ժամանակ հետո հիասթափվեց, ասեց, որ ես ճիշտ էի նկատել”,-“Առավոտի” հարցին` մի քանի […]

Տիգրան Կարապետիչի հույսը “ադամանդներն” են. Ավանգարդ

“Ավանգարդի” տեղեկություններով, Տիգրան Կարապետիչը, մանրամասն ծանոթանալով Երեւանի բոլոր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել պատրաստվող թեկնածուների ցանկին, եզրակացրել է, թե ինքը որտեղ էլ առաջադրվի ոչ միայն հաջողության հասնելու հույս չի կարող ունենա, այլ չափազանց փոքր թվով քվեներ կստանա: Այսուհանդերձ, “Ժողովրդական կուսակցության” ղեկավարը ոչ մի կերպ չի ցանկանում հետ կանգնել ոչ միայն հարազատ կուսակցությունով, այլ անհատապես առաջադրվելու իր նախնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի