08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Քաղաքապետարանը պնդում է` ձյան մաքրման աշխատանքները վերահսկելի են, երթևեկը` նույնպես

Որոշ լրատվամիջոցներով տարածված այն լուրերը, թե մայրաքաղաքի փողոցներում երթևեկը կաթվածահար է եղել ձյունը չմաքրելու պատճառով՝ իրականությանը չեն համապատասխանում: Մայրաքաղաքի որոշ հատվածներում արձանագրվել է տրանսպորտի դանդաղ ընթացք,  ինչը մեծապես պայմանավորված է վարորդների ցուցաբերած զգուշավորությամբ:

Երթուղագծերը շահագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ցուցաբերած  անհարկի զգուշավորությամբ պայմանավորրված՝ որոշ խնդիրներ էլ առաջացել են  ուղևորատար տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված, ինչը շտկելու ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ:

Մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման  գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները երթևեկելի են: Զուգահեռաբար շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով շարունակվում են փողոցների աղով ու ավազով մշակման, ինչպես նաև, չդադարող տեղումների պայմաններում , առաջացած ձյան շերտի պարբերաբար հեռացման աշխատանքները: Միաժամանակ համալրվում են կուտակված աղի և ավազի պաշարները։

 Henaran.am-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ